Последние новости

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից աշխատելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԳԴՀ–ի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԵՄ–ի ԱԳՆ ղեկավարը Լյուքսեմբուրգում կայացած նիստին պաշտոնապես հաստատել էր Հայաստան 40 դիտորդի ուղարկումը սահմանին իրավիճակի մոնիթորինգի համար։

«Դաշնային կառավարությունը ձգտում է, որ Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը, և կկարողանա փորձագետների գործուղում առաջարկել նոյեմբերից սկսած», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ նրա` որոշումն այն մասին, թե կոնկրետ ով ներգրավված կլինի գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը` կախված կոնկրետ կարիքներից։

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ