Последние новости

Ադրբեջանը նոտա է հղել՝ Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» կապակցությամբ

Ադրբեջանը նոտա է հղել՝ Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Turan-ը։

«Հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները հանդես եկան ակնհայտ հակաադրբեջանական ելույթներով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և աղավաղելով պետության քարտեզը։ Այդ կապակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, ասվում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարության գիտությանն է հասցվել, որ պետական հեռուստաալիքով ոչ օբյեկտիվ հայտարարությունները և բացահայտ քաղաքական սադրանքները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որ բազմիցս հնչել է ՌԴ նախագահի կողմից։

Այս թոք շոուի վարողը «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն է։

«Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի նման պահվածքը հակասում է ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև էական վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»,- ասվում է նոտայում։

2022 թվականի փետրվարի 22-ի Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխհամագործակցության մասին հռչակագրում կողմերը ձեռնպահ են մնում ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններին վնասող ցանկացած գործողությունից՝ ուղղված պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները դադարեցնելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասվում է ԶԼՄ-ի հաղորդագրությունում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ