Թուրքիան և ՌԴ-ն խնդիր չունեն գազի վերաբերյալ բանակցությունների հարցում
Թուրքիայի և ՌԴ–ի ներկայացուցիչների` գազին առնչվող բանակցությունները կառուցողական հունով են ընթանում, որևէ խնդիր չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Անկարայի աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան «լավ նորությունների» է սպասում Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց վճարումների մի մասի հետաձգման և զեղչ ստանալու հնարավորության հարցերով։
«Այս պահին բանակցություններ են գնում, դրանք կառուցողական հունի մեջ են։ Բանակցությունների հարցում որևէ խնդիր չկա», – ասել էր գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանը դեպի Թուրքիա գազի հիմնական մատակարարն է։ Արևմտյան մամուլը հայտնել էր, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել մինչև 2024 թվականի գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը` նպատակ ունենալով մեղմել թանկացած էներգակիրների հետևանքով առաջացած տնտեսական վնասը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն իր հերթին հայտնել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ոչ թե ռուսական գազի դիմաց վճարումների հետաձգումը, այլ բանակցում են գնի վերաբերյալ, և որևէ խնդիր այդ առումով չկա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 17:55
В Сюникской области Армении 14-летний юноша получил ранения, предположительно, от взрыва мины, когда собирал травы в поле.
-
2024-05-01 17:51
Из аэропорта Внуково за четыре дня депортировано 643 гражданина Таджикистана, сообщает медиагруппа «Азия-Плюс» в своем телеграм-канале, отмечает Интерфакс.
-
2024-05-01 17:47
Каждая уступка Армении увеличивает вероятность возобновления войны со стороны Азербайджана. Об этом в беседе с журналистами в селе Киранц 1 мая заявил первый премьер-министр независимой Армении Вазген Манукян.
-
2024-05-01 17:40
Армянские военные врачи примут участие в международных учениях под эгидой НАТО в Венгрии, сообщает оборонное ведомство Армении.