Последние новости

Մատվիենկո․ Մոսկվան կօգնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, գործում է և կաջակցի, որպեսզի երկու երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ուրբաթ օրը հայտարարել է Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է ի վերջո լուծումներ գտնեն սահմանագծման և խնդրահարույց հարցերի շուրջ, ասել է Մատվիենկոն։ Նա ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական համագործակցությունը։

Մատվիենկոն հիշեցրել է Վալդայի ֆորումում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և հաշվի կառնի երկու երկրների շահերը։

Հանդիպումը, ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության կայքը, կայացել է ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է, եթե հաշվի առնվի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի սահմանների հիման վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի մինչև տարեվերջ։

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ