Последние новости

Սերբիայի նոր կառավարությունը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Սերբիայի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Անա Բրնաբիչ գլխավորությամբ, կշարունակի Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին չմիանալու գիծը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել էՍերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։

Դեսպանը նշել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոր կառավարությունը անվանել է «իրավահաջորդության կառավարություն», որը կշարունակի Բելգրադի ներկայիս քաղաքական և տնտեսական կուրսը:

«Դա հաստատում են վարչապետ Անա Բրնաբիչի ելույթն ու խորհրդարանում քննարկումները, նոր նշանակված նախարարների հայտարարությունները։ Դրանցում բացակայում է որևէ տարր, որը ցույց կտան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ Սերբիայիմոտեցման հնարավոր փոփոխությունը։ Պահպանվում է հակառուսական սահմանափակումները չընդունելու գիծը, որը փետրվարին գրանցվել էր Սերբիայի նախագահի և ազգային անվտանգության խորհրդի կողմից», - ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Սերբիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին հաստատել է կառավարության նոր կազմը՝ Բրնաբիչի գլխավորությամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ