Նիդերլանդների Հայ Դատի ատենապետը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի
Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։
Հիշեցնենք, որ 2022թ հուլիսի 31-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել ՀՅԴ Նիդերլանդների ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին մուտք գործել ՀՀ։
«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- հայտնել էին ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում։
Նշվում էր, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել նաև Մասիս Աբրահամյանին։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել էր, որ Մասիս Աբրահամյանի դուստրը՝ Սյունեն, արդեն իսկ հայցադիմում ներկայացրել էր՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։ Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուբեն Մաքեյանին։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին դատարան է մուտքագրվել նաև Մասիս Աբրահամյանի հայցադիմումը՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ նույն պահանջով։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել այն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.