ՀՀ ռելոկացված ՏՏ ընկերությունները արտարժույթի արժեզրկման պատճառով դառնում են անմրցունակ
Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ օպերացիայի սկսվելուց հետո Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ՀՀ տեղափոխված ՏՏ ընկերությունները երկրում արտարժույթի արժեզրկման պատճառով կամաց–կամաց դառնում են անմրցունակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Հայկ Չոբանյանը։
«Եթե չեմ սխալվում, վերջին տվյալներով, այդ ժամանակվանից մինչ օրս տեղափոխվածներից 75.000 հոգի մնացել է Հայաստանում աշխատելու համար, խոսքը 1000-ից ավելի ԱՁ–ների և ՍՊԸ–ների մասին է։ Կամաց–կամաց իրենք դառնում են այս ամենի մի մասը և բոլոր խնդիրներն ուղղակիորեն վերաբերում են նաև իրենց։ Հաշվի առնելով այն, որ ռելոկացվում են հատկապես այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ թե ներքին շուկայում, այլ արևմտյան գործընկերների հետ, ապա վստահեցնում եմ` իրենք էլ են դառնում անմրցունակ միջազգային շուկայում»,– ընդգծեց Չոբանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ղեկավարները բողոքում են Հայաստանում արտարժույթի արժեզրկմամբ ստեղծված խնդիրներից, քանի որ ոլորտն արտահանող է համարվում և պատվերները ստացվում են արտարժույթով։ Այսօր ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները պահանջում էին ՀՀ կառավարությունից հրատապ քայլեր ձեռնարկել ոլորտին աջակցություն տրամադրելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 16:06
Представитель защиты экс-госминистра Нагорного Карабаха, известного мецената Рубена Варданяна в РФ сообщила Виктория Бурковская назвала решение властей Азербайджана о продлении срока ареста незаконным и необоснованным, передает News.am.
-
2024-05-16 15:49
Пятeро участников акции протеста у здания правительства Армении задержаны по подозрению в групповом хулиганстве, сообщает пресс-служба Следственного комитета, передает Sputnik Армения.
-
2024-05-16 15:45
Жители Киранца перекрыли дорогу межгосударственного значения, которая связывает Армению и Грузию, сообщает с места событий корреспондент Sputnik Армения.
-
2024-05-16 15:41
Министр внутренних дел Франции Жеральд Дарманен заявил, что часть выступающих за независимость сил в Новой Каледонии, которые причастны к беспорядкам, имеют связи с Азербайджаном. Как сообщает AFP, об этом Дарманен заявил в эфире France 2, передает News.am.