Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԲԱՆԱԿԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲՆՈՒՅԹԻՑ ՖԻԴԱՅԱԿԱՆԻ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցել»։
Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար, նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնողներին «օդերով կհաներ» Զինված ուժերի ներուժը վատնելու ու փոշիացնելու համար։
Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին, որտեղ Ոստիկանության զորքերի գործառույթ է դիտվում իշխանական լկտիությունների, սանձարձակությունների պաշտպանությունը, իշխանություն փրկելն ու երկրի հանձնմանը նպաստելը։
Վարժական հավաքների թիվ մեկ նպատակ են դարձնում մարտական հերթապահության իրականացումը, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենքին, սակայն իր գործառույթներում պաշտպանական խնդիրներ ունեցող ոստիկանության մեծաթիվ զորքերն իրենց զորամասերով ոչ միայն չեն ներգրավում սահմանների պաշտպանությանը, այլ նույնիսկ օրենքով սահմանափակում։
Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է...»,- գրել է պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 15:58
Лига Христианского Альянса заявляет об уничтожении Азербайджаном и Турцией христианских исторических памятников на территории Арцаха, передает Новости-Армения.
-
2024-05-02 15:56
По сведениям NEWS.am, министра здравоохранения РА Анаит Аванесян в ближайшее время отправят в отставку.
-
2024-05-02 15:53
Как передает Aysor.am политолог Грант Мелик-Шахназарян пишет: «У нас большая проблема: мы думаем, когда нам следует действовать, и наоборот, когда мы думаем, мы не знаем, что делаем.
-
2024-05-02 15:53
Предводитель Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, которого полицейские не впускают в село Киранц, устроил сидячий пикет посреди улицы, передает Panorama.am.