Աննա Գրիգորյան․ Հայաստանը ճակատագրական փուլ է ապրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 5-ի հանրահավաքը ուղղված կլինի արտաքին ուժերին՝ ե՛ւ գործընկերներին, ե՛ւ թշնամիներին։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ հանրահավաքի ժամանակ պետք է ֆիքսել, որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծում ստանա։ Նրա գնահատմամբ՝ հանրահավաքը հայի հանրահավաք է՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, և այդ օրը յուրաքանչյուր հայ պետք է գա և վճռորոշ խոսք ասի պետականության պահպանման և ԼՂ ժողովրդին աջակցության մասին։
Գրիգորյանը հավելեց, որ Ղարաբաղի ժողովուրդը դուրս է եկել փողոց, քանի որ բախվել է էքզիստենցիալ սպառնալիքի, և Հայաստանի հանրությունը չպետք է անտարբերություն դրսևորի։ Հանրությունը պետեք է աջակցի Ղարաբաղին և անի ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի մաս, քանի որ դա կստեղծի էթնիկ զտման սպառնալիք։
Նրա խոսքով՝ Հայաստանը ճակատագրական փուլ է ապրում, իսկ ՀՀ վարչապետին, ինչպես հիշեցրեց Գրիգորյանը, ոչ ոք իրավունք չի տվել Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը։ «Պետք է հստակ ազդանշան ուղարկել, որ նա մանդատ չունի նման քայլերի համար։ Պետք է ամբողջ աշխարհին ապացուցել, որ Փաշինյանն ամբողջ Հայաստանը չէ։ Սա հերթական հանրահավաքը չէ, սա ընդդիմության կամ իշխանության հավաքը չէ։ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին պետք է լինի իր երկիրը։ Մենք չենք ընդունի Փաշինյանի քայլերը, որը երկիրը կործաննման է տանում»,-ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը խոստովանեց, որ հանրության մի մասն անտարբեր է դարձել և չգիտի՝ ում հավատալ, ում՝ ոչ։ «Բայց մենք չենք ասում, որ պետք է ինչ-որ մեկին հավատալ կամ չհավատալ, սա պայքար է հանուն հայրենիքի, այլ ոչ թե հանուն ինչ-որ անհատի»,-հավելեց Գրիգորյանը։
Նրա պնդմամբ՝ քաղաքացիները պետք է իրենց աջակցությունը հայտնեն ՀՀ տարաքծային ամբողջականությանը և թույլ չտան, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենան Դիմադրություն շարժման համազգային հանրահավաքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 14:29
После заявления движения «Во имя Родины» от 14 мая действующие власти встревожены. Об этом говорится в новом заявлении, распространенном движением «Во имя Родины».
-
2024-05-15 14:27
Представители армянской общины США отказались встречаться с президентом Армении Ваагном Хачатуряном, находящимся в Соединенных Штатах рабочим визитом с 6 по 11 мая, пишет «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2024-05-15 14:26
Россия всегда была привержена и исходила из союзнического уровня отношений с Арменией. Об этом заявила на брифинге официальный представитель МИД России Мария Захарова, отвечая на вопрос, есть ли шансы потепления отношений между Ереваном и Москвой.
-
2024-05-15 14:23
В этом году Европейский банк реконструкции и развития (EBRD) собирается вложить в Армению около 500 млн евро. Об этом заявила президент Банка Одиль Рено-Бассо на ежегодном собрании банка, которое в этом году проходит в Ереване.