Последние новости

ԱԺ-ից բացատրել են` ինչու են դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում

Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար։ Այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։

«Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասաց Խաչատրյանը։

Նա հերքեց այն լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ