Հնդկաստանի ԱԳՆ․ Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձում նաև նշվում է.
«Երկրների միջև հարաբերությունների խորացումը նշանավորվել է 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ ղեկավարի առաջին այցով Հայաստան։ Մենք պետք է աշխատենք ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Հայկական կողմին կոչ եմ անում խթանել Հնդկաստանից էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը դեպի Հայաստանի բժշկական համալսարան։ Անցկացվող համաժողովը Հայատանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բազմադարյա փոխգործակցության խորացման հիմքերի ստեղծման հնարավորություն է տալիս։ Հնդկաստանում խնամքով պահպանվում է հայկական մշակութային ժառանգությունը, որն ունի հնագույն արմատներ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 17:28
По предварительным данным, в результате действий полицейских на дороге в Киранц подвергнуты приводу не менее 11 человек. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-05-20 17:24
Полицейские задержали граждан неподалеку от въезда в село Киранц Тавушской области Армении.
-
2024-05-20 17:21
Где хотим, там и можем ограничивать. Об этом у дороги к Киранцу в беседе с депутатом парламента от блока «Армения» Арманом Казаряном 20 мая заявил начальник Главного управления государственной охраны Полиции Георгий Айвазян.
-
2024-05-20 17:18
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что между Арменией и Азербайджаном уже достигнуты позитивные договоренности по вопросам делимитации и демаркации общей границы.