Ղարիբաշվիլի. Վրաստանը ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային և չի ներգրավվի պատերազմում
Վրաստանը ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային և չի ներգրավվի պատերազմում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա մենք հստակ հայտարարել ենք, որ դա չենք անելու, չենք ներգրավվելու այդ պատերազմի մեջ։ Դա մեր հստակ դիրքորոշումն է։ Որպես վարչապետ ես պատասխանատվություն եմ կրում ժողովրդի համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, հրապարակավ հայտարարել են, որ ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում։ Նա նշել է, որ Թբիլիսին տեղեկություններ ունի պատերազմում Վրաստանին ներգրավելու ծրագրերի մասին։
«Մենք նման շատ հայտարարություններ ենք լսել և ունենք տեղեկություններ, որոնք, ցավոք, հրապարակայնորեն չեն կարող հրապարակվել։ Բայց, փառք Աստծո, այսօր երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և մենք որոշեցինք, որ մեզ համար ամեն ինչից վեր է մեր ժողովրդի և երկրի շահը։ Մենք հարգում ենք բոլոր երկրներին, բոլոր ժողովուրդներին, բայց ամենից շատ մենք սիրում ենք մեր երկիրն ու պաշտպանելու ենք մեր երկրի շահերը»,-հավելել է Ղարիբաշվիլին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.
-
2024-05-14 19:31
Премьер-министр Армении Никол Пашинян заявил во время дискуссии на Копенгагенском саммите демократии, что власти страны хотели бы вступить в Евросоюз уже в текущем году.
-
2024-05-14 19:30
Чтобы оценить прогресс демократии в Армении, необходимо отметить, что наряду с проведением демократических реформ, республика столкнулась и с вызовами внешней безопасности. Об этом заявил в своем выступлении на Копенгагенском саммите демократии премьер-министр Армении Никол Пашинян, передает NEWS.am.