Դումանյան․ Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահ է` Երևանի քաղաքապետարանը տոներից հետո Հանրապետության հրապարակի շենքի վրա արված բոլոր անցքերը կվերականգնի, եթե դրա կարիքը կա։ Դումանյանն իր տեսակետը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Հանրապետության հրապարակի շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել են քաղաքի տոնական ձևավորման համար։
«Անցքերի մասով աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով, և ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն։ Ես փորձագետ չեմ, լսել եմ տարբեր կարծիքներ, և ճարտարապետներ կան, որ ասում են` դա ընդհանրապես խնդիր չէ։ Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում` 100-ամյա պատմամշակութային տարբեր արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` նախապես հանձնաժողով չի կազմվել այդ հարցը քննարկելու համար, քանի որ այդ ամենը ժամանակավոր է, և եթե լիներ մշտական, ապա գիտամեթոդական խորհրդում պետք է հավանության արժանանար։ Սակայն, ըստ նախարարի, բանավոր քննարկումներ են եղել։
Դումանյանը նշեց նաև, որ փաստաթղթային առումով թույլտվություն չկա, սակայն չգիտի` դրա համար փաստաթուղթ պետք է, թե ոչ։
Նախարարը նշեց նաև, որ եթե ինքը լիներ ծրագրի պատասխանատուն, գուցե այլ լուծումներ լինեին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 19:55
Совет Безопасности ООН почтил минутой молчания память погибших президента Ирана Эбрахима Раиси и министра иностранных дел ИРИ Хосейна Амира Абдоллахиана и других пассажиров, находившихся в вертолете, потерпевшем крушение, сообщает РИА Новости.
-
2024-05-20 19:51
В Армении есть над чем подумать в контексте вопроса загрязненности воздуха, поскольку этот показатель, согласно данным ВОЗ, в 6 раз выше нормы, а среди 31-й страны мира Армения по загрязненности воздуха находится на 22-м месте. Об этом заявил в понедельник в парламенте председатель Аудиторской палаты Армении Атом Джанджугазян во время обсуждения отчета по процессу управления твердыми отходами в Министерстве территориального управления и инфраструктур.
-
2024-05-20 19:48
Североатлантический союз выразил соболезнования гражданам Ирана после трагической смерти руководителя страны и других высокопоставленных лиц республики.
-
2024-05-20 19:47
Руководство Ирана намерено развивать отношения с Россией. Об этом заявил первый вице-президент, исполняющий обязанности президента исламской республики Мохаммад Мохбер в телефонном разговоре с российским лидером Владимиром Путиным.