ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ»-Ը՝ CANNES CLASSICS ԾՐԱԳՐՈՒՄ
Ֆրունզե Դովլաթյանի վերականգնված «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։
Կաննի կինոփառատոնում կայնալիք այս չափազանց կարևոր ցուցադրությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել մեկդարյա հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը:
Ազգային կինոկենտրոնի թիմը «Բարև, ես եմ»-ի վերականգնման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 1,5 տարի առաջ, քանի որ նմանատիպ աշխատանքները կարիք ունեն երկարատև նախապատրաստական շրջանի։ 2023 թվականին արդեն իրականացվեց ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը սովետական ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի իրական կյանքի վրա հիմնված ողբերգական պատմության անդրադարձն է՝ սիրո և գիտության առեղծվածները։ Դովլաթյանի կինոնկարը ինքնահայտնաբերման, ինքնագիտակցության, իր «ես»-ը, սեփական տեղն այս աշխարհում հաստատելն է։ Հայ հանրության անունից՝ այդ ժամանակի հերոսը ասաց՝ «Բարև, ես եմ»՝ փորձելով ճանապարհ հարթել գալիք բազում «ես-անհատների» համար։
Դերերում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան, Գալյա Նովենցը, Լ. Բաբիչկովան, Ֆրունզե Դովլաթյանը։
1966 թվականին «Բարև, ես եմ»-ը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսատես։ Ֆիլմը 1966 թ․ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այն ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։ Կինոնկարում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։
Հ․Գ․ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը հայկական երկրորդ վերականգնված ֆիլմն է, որ ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում։ Դեռևս 2014 թ․ Կաննի փառատոնում «Կաննի դասականներ» ծրագրում, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել էր վերականգնող հիմնադրամը: Վերոհիշյալ հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 17:59
Если мост перейдет Азербайджану, ни один ученик не будет заниматься в новой строящейся школе. Об этом заявил в беседе с журналистом Восканом Саркисяном административный руководитель села Киранц Тавушской области Армении Камо Шагинян.
-
2024-05-15 17:45
50,5% респондентов в Армении никого не видят в качестве руководителя переходного правительства/премьер-министра РА. Об этом заявил глава армянского представительства «GALLUP International Association» Арам Навасардян на пресс-конференции в среду.
-
2024-05-15 17:31
Полицейские и черные береты, избивая, подвергли приводу одного из участников акции протеста в Ереване.
-
2024-05-15 17:25
Глава Тавушской епархии ААЦ, лидер движения "Тавуш во имя Родины" Баграт Галстанян прокомментировал скопление сил полиции в центре Еревана и назвал это маленькой победой армянского народа. Об этом он заявил перед гражданами, собравшимися на Северном проспекте.