ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՈՌՈԳՄԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՂՈՍ ԳԵՏԻ ՎՐԱ
Հնագետները Եգիպտոսում և Սուդանում Նեղոս գետի երկայնքով հայտնաբերել են քարե պատեր՝ կապված հնագույն ոռոգման շինությունների հետ։ Այս մասին տեղեկացրել է Մանչեսթրի համալսարանը։
«Մենք օգտագործել ենք արբանյակային նկարները, դրոններից արված նկարները և ցամաքային հետազոտությունները, ինչպես նաև պատմական աղբյուրները, որպեսզի որոշենք մոտ 1 300 կիսամբարտակների գտնվելու վայրը Նեղոսի 1-ին սահանքի (Եգիպտոսի հարավ) և 4-րդ սահանքի (Սուդան) միջև»,- նշել է Մեթյու Դալթոնը Արևմտյան Ավստրալիայի համալսարանից։
Հարյուրավոր հնագույն կիսամբարտակներ այժմ գտնվում են ջրի տակ Ասուանի ջրամբարում։ Հնագույն ջրանցքների որոշ պատեր պահել են արգասավոր տիղմը Նեղոսի ամենամյա հեղեղման ժամանակ, և այդ խոնավ հողում կարելի էր աճեցնել բերքն առանց լրացուցիչ ոռոգման։
Գիտնականները պնդում են, որ լանդշաֆտային ինժեներիայի այս ձևն առաջին անգամ իրականացվել է նուբիական համայնքներում, ինչպես նաև այն քաղաքների բնակիչների կողմից, որոնք հիմնել է ավելի ուշ հին եգիպտական պետությունը։
«Սուդանի Նուբիայում ֆերմերների հետ խոսակցություններից մենք նաև իմացանք, որ գետի կիսամբարտակներ շարունակել են կառուցել նաև 1970-ականներին, և որ հողը, այս պատերի ներսում հավաքված, դեռ օգտագործվում է այսօր»,- ասել է Դալթոնը։- Սա անհավանական երկարակյաց հիդրոինժեներային տեխնոլոգիա է, որը վճռական դեր է խաղացել՝ մարդկանց թույլ տալով աճեցնել սննդամթերքներ և բարգավաճել Նուբիայի դժվար լանդշաֆտի պայմաններում ավելի քան 3000 տարի»։
Հետազոտողները Նեղոսում հայտնաբերել են նաև անհամեմատ ավելի մեծ քարե պատեր, որոնց մի մասն ունի հինգ մետր հաստություն և 200 մետր երկարություն՝ ամբարտակներ, որոնք պետք է գետի հոսքն ուղղեին և հեշտացնեին նավակների շարժը Նեղոսի սահանքում։ Նրանք հեշտացրել են ռեսուրսների, բանակների, մարդկանց և գաղափարների տեղաշարժը Նեղոսից վար և վեր՝ մեծ տարածության վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 10:04
В Ереване "красные береты" (спецназ) снова бесчинствуют. Они начали жёстко задерживать протестующих, которые с раннего утра пытаются блокировать центральные улицы Еревана с требованием отставки премьер-министра Никола Пашиняна.
-
2024-05-14 10:03
Заместитель пресс-секретаря Госдепа США Ведант Патель заявил, что в Вашингтоне продолжают верить в достижение мира в регионе Нагорного Карабаха.
-
2024-05-14 09:47
Если попытка импичмента премьер-министра Никола Пашиняна в парламенте потерпит неудачу, следующую можно будет инициировать только спустя полгода. Об этом сообщил в эфире Sputnik Армения секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2024-05-14 09:46
Сценарий «майдана» в Грузии невозможен. Об этом заявил премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.