ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿ ՄՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:
Փաթեթը ներառում է երկու վարկ ՎԶԵԲ-ից: Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի հայկական ընկերություններին` նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների և ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:
Ֆինանսավորումը կօգնի վարկառուներին բարձրացնել իրենց մրցունակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում և դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները: Այս ամենին զուգահեռ տրամադրված միջոցները կաջակցեն աշխատանքի պահպանության և անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գործելակերպի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության ներդրմանը: Վարկի ոչ պակաս, քան 70%-ը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ֆինանսավորմանը:
Բացի այդ, վարկառուները կստանան անվճար օգնություն միջազգային խորհրդատուների կողմից և իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cash-back) արտոնություններից: Երկու վարկերն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում և նպաստում են Արևելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական և ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցությունը Հայաստանում 30,000 ՓՄՁ-ներին։
Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում ասաց.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօրվա ստորագրմամբ Արդշինբանկը միացել է մեր ֆլեգշիփ ծրագրին, որի նպատակն է տեղական ընկերություններն ավելի «կանաչ» և ավելի մրցունակ դարձնել թե՛ տեղական և թե՛ միջազգային ասպարեզներում: Մեր ֆինանսական գործընկերոջ հետ այս համագործակցությունը մեր երկարամյա դոնորի՝ Եվրամիության աջակցության հետ մեկտեղ, թույլ է տալիս մեծացնել հայկական ընկերություններին տրամադրվող մեր աջակցությունը: Ակնկալում ենք ավելի շատ հայկական ապրանքներ և հայկական ապրանքանիշեր տեսնել համաշխարհային շուկայում»:
Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշեց, որ Եվրամիությունը հպարտ է աջակցելու այս նոր արտոնյալ վարկային գծին, որը կնքում են ՎԶԵԲ-ը և Արդշինբանկը:
«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի համար մեր տնտեսական և ներդրումային ծրագիրը գործուն է»։
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին և Եվրամիությանը արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է շարունակել համագործակցությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, որն Արդշինբանկի վաղեմի գործընկերն է: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՓՄՁ-ների ուժեղացմանը»։
Արդշինբանկի ղեկավարը հատուկ ընդգծեց Եվրամիության դերը Հայաստանում «կանաչ» վարկավորման և դրա էկոլոգիական անվտանգության աջակցման գործում: Այդ միջոցները Ա.Անանյանի խոսքով, ունեն ռազմավարական նշանակություն Արդշինբանկի համար և կնպաստեն կանաչ վարկավորման ծավալների մեծացմանը ամբողջ հանրապետության տարածքում:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ին մեկնարկած իր գործունեության սկզբից ՎԶԵԲ-ն Հայաստանում ֆինանսավորել է 207 նախագիծ ավելի քան 2 մլրդ. Եվրո գումարի չափով: ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի ֆինանսավորման ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ-ի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ՎԶԵԲ-ը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ֆինանսավորում է տրամադրում ՄՓՄՁ-ներին, մինչդեռ ԵՄ-ն լրացնում է՝ խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով։ Այս ծրագիրը նաև հասանելի է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-05-16 15:50
Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։ Արդշինբանկի նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից։ Քննարկման նպատակն էր փոխանակել կարծիքներ և օգնել մասնակիցներին պատժամիջոցների համապատասխանության գործնական իրականացման հարցում։
-
2024-05-15 16:37
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։
-
2024-05-13 18:01
Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:
-
2024-05-03 16:24
Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։