Последние новости

ԳՏՆՎԵԼ Է «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ» ԱՌԱՋԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Նեգևի Բեն Գուրիոնի համալսարանի (Իսրայել) և Գյոթինգենի համալսարանի (Գերմանիա) գիտնականները պարզել են, որ հանելուկային «վհուկների շրջանակներն» առաջանում են ընդերքում ջրի անբավարարության պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

Վհուկների շրջանակները հայտնի են նաև որպես էլֆերի կամ կախարդական օղակներ՝ մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև մի քանի մետր տրամագծով շրջանակներ, որոնք գոյանում են տարբեր տեսակի սնկերից։ Առասպելաբանության մեջ ընդունված է, որ այդ վայրերում էլֆերը կամ անտառի ոգիները գիշերը երգուպար են սկսում։ Գոյություն ունեն նաև լեգենդներ, որ այդ օղակներն առաջ են գալիս վհուկների խնջույքի տեղում։

Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում պարզել օղակների առաջացման պատճառը։ Կային տարբեր վարկածներ։ Աշխատանքի հեղինակները, սակայն, նկատել են, որ այդ շրջանակներն ամենից հաճախ հայտնվում են չորային շրջաններում, որտեղ ընդերքը քիչ ազոտ է պարունակում։ Պարզվել է, որ սնկերն այդ պայմաններում արմատներով թափանցում են շատ խորը և լայնակի՝ թույլ չտալով ավելի մանր բույսերին խոնավության հասանելիություն ունենալ։

Գիտնականները ստեղծել են մոդել, որը թույլ է տալիս կանխատեսել «վհուկների շրջանակների» առաջացումը։ Կանխատեսման արդյունքները հաստատել են օղակների առաջացաման այս տարբերակը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ