Последние новости

ՔՆԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐՋԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՀԱՂԹԵԼ Է «ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Այսբերգի վրա նիրհող բևեռային արջի պատկերը գրավել է սրտերը և արժանացել «Վայրի բնության լավագույն լուսանկարիչ» մրցանակին, հայտնում է CNN-ը։

Բրիտանացի լուսանկարիչ Նիմա Սարիհանին ասել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ մրցանակը Նորվեգիայի Շպիցբերգեն արշիպելագից արված իր «Սառցե մահճակալ» լուսանկարի համար՝ նշելով, որ նկարը «ուժեղ զգացմունքներ է առաջացրել» այն տեսնողների մոտ: «Չնայած կլիմայի փոփոխությունը մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է, հուսով եմ, որ այս լուսանկարը նույնպես հույս է բերում։ Դեռ ժամանակ կա մեր ստեղծած խառնաշփոթը շտկելու համար»,-հավելել է Սարիխանին։

«Սառցե մահճակալ»-ն ընտրվել է 25 նկարներից բաղկացած կարճ ցուցակից։ «Վայրի բնության տարվա լավագույն լուսանկարիչ» մրցանակը մշակվել և արտադրվել է Լոնդոնի Բնական պատմության թանգարանի կողմից:

Հաղթողից բացի, կային ևս չորս բարձր գնահատանքի արժանացած ֆինալիստներ: Բոլոր հինգ պատկերները մինչև հունիսի 30-ը կցուցադրվեն թանգարանում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ