«Հրապարակ»․ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Հայաստանի իշխանությունները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին զգուշացրել են զերծ մնալ քայլերից, որոնք կարող են զայրացնել Իլհամ Ալիևին, սակայն նա անտեսել է դրանք՝ Արցախի իշխանությունների հետ Արցախյան շարժման 36-ամյակին այցելել Եռաբլուր, հանդես եկել հայտարարություններով, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ «արցախցիների դեմ ՀՀ իշխանությունների հակակրանքի սրացումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն ենթարկվել վերևից իջած հրահանգներին»:
«Արցախի տեղեկատվական շտաբում արցախյան շարժման հիմնադիրների մասնակցությամբ հավաք է անցկացվել, և կոշտ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին»,-հավելել է թերթը։
Փետրվարի 21-ին թմրանյութերի իրացման կամ պահելու կասկածով Երևանում ձերբակալել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Հովհաննիսյանին, իսկ Շահրամանյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Արցախի նախագահը «շինծու» էր անվանել իր թիկնապահի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Փետրվարի 22-ին Հովհաննիսյանն ազատ է արձակվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 11:12
Участников движения "Тавуш во имя Родины" во главе с предводителем с архиепископом Багратом Галстаняном во дворе Ереванского государственного университета студенты встретили традиционным армянским танцами – "Кочари" и "Ярхушта", передает Sputnik Армения.
-
2024-05-14 11:11
Дисциплинарное производство в отношении судьи по делу экс-президента Роберта Кочаряна Анны Данибекян направлено в Высший судебный совет, пишет газета "Жоховурд", передает Sputnik Армения.
-
2024-05-14 11:09
Вооруженные Силы Армении проводят стратегические командно-штабные учения, сообщает Минобороны Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-14 11:09
Полицейская "Газель" совершила наезд на журналистку издания Mediaub.am Наре Геворкян во время освещения ею акции движения "Тавуш во имя Родины" на улице Абовяна, прямо у площади Республики.