ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՈՐՊԵՍ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓՐԿԱԳԻՆ ԴԻՏԱՐԿԵԼՆ ԱՆՀԵԹԵԹ Է․ ՓՈՐՁԱԳԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։
Մեր երկու հասարակությունները շատ սպեցիֆիկ են և հաճախ դառնում են այլ երկրների ներսում շրջանառվող ապատեղեկատվության զոհ։ Նմանատիպ մի գործընթաց էլ այսօր առկա է Վրաստանում։ Այնտեղ էլ ուզում են հասկանալ, թե Ամերիաբանկը ինչ է, նրա հետևում ովքեր են կանգնած, արդյո՞ք ռուսներն են, թե՞ ոչ։ Մեզ մոտ էլ Ադրբեջան կամ Թուրքիա են փնտրում, իսկ իրականում նման բան չկա։ Բիզնես գործարքը բաց է ու թափանցիկ»,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Ամերիաբանկի ու BOGG-ի հավանական գործարքին ու հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։
Այն, որ արդեն հայտարարվել է, թե Ամերիաբանկը գործարքի արդյունքում պահպանելու է իր բրենդը, լոգոն, մենեջմենթն ու աշխատակազմը, փորձագետի համոզմամբ ավելի կարևոր գործոն է։
«Այս հաստատությունը գնելով՝ BOGG միջազգային ֆինանսական խումբը տալիս է հնարավորություն, որ Ամերիաբանկը զարգանա այն ուղղությամբ, որով ընթանում էր վերջին տարիներին։ Նրան հավելյալ կերպով կօժանդակեն՝ առաջարկելով իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ամերիաբանկը կունենա նոր մեխանիզմներ, ինչը մեր ֆինանսաբանկային համակարգ կներմուծի առողջ մրցակցության էլեմենտ՝ նպաստելով ընդհանուր տնտեսության առաջընթացին»,- եզրափակել է վրացագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 11:07
В мае в Москве состоится презентация первых двух томов научно-исследовательского проекта нашего российского соотечественника Ашота ХАЧАТУРЯНЦА "История Армении", призванного через всесторонний анализ всей хроники национальной жизни и выявленных в ней закономерностей обозначить - с учетом актуальных политических и технологических тенденций - сценарии среднесрочных и отчасти долгосрочных армянских перспектив.
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-04-08 16:56
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։ «Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
-
2024-03-29 15:14
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:
-
2024-03-21 17:33
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:
-
2024-03-11 14:49
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։