ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻԱԿ ԴԵՂԱՏՈՄՍԸ ԱՆՑՈՒՄՆ Է ԱՎՏՈԿՐԱՏԻԶՄԻՑ ԴԵՊԻ ԴԵՍՊՈՏԻԶՄ
Փաշինյանի իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով:
Այսինքն իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության,օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային Փաշինյանի առաջ դրված և իրենց շահերից բխող առաքելությունը:
Որքան Փաշինյանը քիչ քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտրի փոփոխություն, տարածքների հանձնում) այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու է հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել նրա «առաքելության» և քայլերի դեմ ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է:
Սա նշանակում է, որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ նույնքան էլ կոշտացնելու և բռնաչնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է:
«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով որոշ ժամանակ անց այլևս կրել հնարավոր չի լինելու և պետք է անցնել կամ դեսպոտիզմի կամ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել (հիշեք նախագահ Արմեն Սարգսյանին):
Դատելով ընթացքից և հանրային ռեակցիաներից Փաշինյանը դեռ կերկմտի որոշ ժամանակ դեսպոտիզմի անցնել թե ոչ, բայց որքան ժամանակն ընթանա «առաքելության» պահանջը նրա առաջ երկընտրանք չի թողնելու:
Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը» պետք է պատրաստ լինեն նվազագույնը, թե իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե բռնաճնշումների և թե իրավունքների խախտման: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները որոնք ահռելի են երկրում պետք է համր վիճակից դուրս գան և դառնան խոսող, արտահայտվող և հանրայինացվող դրա համար ևս բազմաթիվ տեխնոլոգիաներ կան:
Հանրային պրոտեստի ցուցադրմանը թեկուզ և դիրքորոշման արտահայտման և տարածման ձևին պետք է տրվի ծավալի էֆեկտ, գլորվող ձնագնդի էֆեկտ այլ ոչ միայն ակտիվ միտինգային պրոտեստի առումով պետք է աշխատանք տարվի, որը վերջին ակորդն է:
Խոսեք ձեր ընկերների, հարազատների հետ, փոխանցեք ձեր կարծիքը ձեր միջավայրերում, մի վիճեք, նեղացրեք և անվանարկեք նրանց: Եղեք նրանց ձեզանից չվանող և համբերատար: Սա ևս գործողություն է ևս պրոտեստ է ևս աշխատանք է շատ կարևոր պրոտեստանտ ծավալը ունենալու համար: Մի սպասեք մեծ միտինգի հրավերի գործողության ակնկալիքով: Ձեր միկրոմիջավայրերում արեք ձեր միկրոգործողությունը: Եթե ասում եք, որ «սա անհոգնել մեզ կործանում է» ուրեմն դուք էլ անհոգնել մի թույլ տվեք, որ նա դա անի և հաղթեք ձեր միջավայրում:
P.S. Առաքելության ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը վերածվի ավտոկրատից դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նրա «առաքելությունը» ձախողվելու է:
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 17:40
В Уголовном суде Еревана (резиденция в Аване) 21 мая прошли предварительные слушания по делу арестованных оппозиционных деятелей, соавторов и ведущих подкаста «Imnemnimi» Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, передает Panorama.am.
-
2024-05-21 17:36
Попытки коллективного Запада взять Евразию под свой контроль отмечают страны Шанхайской организации сотрудничества. Об этом заявил журналистам министр иностранных дел России Сергей Лавров, подводя итоги заседания Совета глав МИД ШОС, передает Sputnik Армения.
-
2024-05-21 17:35
Спикер парламента Армении Ален Симонян считает, что в ближайяшее время нужно обсудить вопрос налогообложения Армянской Апостольской церкви, передает Sputnik Армения.
-
2024-05-21 17:31
Лидер движения "Тавуш во имя Родины" Баграт Галстанян в беседе с журналистами подвел итоги встречи с политическим руководством Нагорного Карабаха, передает Sputnik Армения.