ՔՈՉԱՐՅԱՆԸ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ Է՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Է
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից և նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, և իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։
Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, և Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցրինք՝ ե՞րբ են վերջին անգամ իրենց առաջնորդի հետ հանդիպել և ի՞նչ են քննարկել: «Վերջին անգամ ֆրակցիայի արտագնա նիստ է եղել, որի վերաբերյալ կա հրապարակային ինֆորմացիա»,- նշեց նա: Իսկ ե՞րբ է տեղի ունեցել այդ արտագնա նիստը։ Պատասխանեց՝ անցած տարվա դեկտեմբերին։ Փորձեցինք հաղորդագրությունը գտնել, սակայն արտագնա նիստի վերաբերյալ ինֆորմացիա չգտանք: Խամոյանին հարցրինք նաև` ճի՞շտ է, որ պարոն Քոչարյանն արտերկրում է։ «Դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերում էր երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ անել չեմ կարող»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 15:08
Судебное заседание по делу Армена Ашотяна.
-
2024-05-14 14:18
С нетерпением ждем подписания мирного договора между Азербайджаном и Арменией. Как сообщает News.am со ссылкой на АПА, об этом действующий председатель ОБСЕ, министр иностранных, европейских дел и торговли Мальты Ян Борг заявил на совместной пресс-конференции после встречи с главой МИД Азербайджана.
-
2024-05-14 14:13
Предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян попросил участников шествия подождать его на улице, а сам с группой сторонников направился к зданию Союза журналистов. Здесь его встретила глава Союза журналистов Армении, главный редактор 168.am Сатик Сейранян, передает News.am.
-
2024-05-14 14:11
Представители фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана заявили на сегодняшнем заседании столичного парламента о своей поддержке движения "Тавуш во имя Родины", передает Sputnik Армения.