Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՆԱԵՎ ՀԵՆՑ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, այսպես ասած, պատմական մինիմումի պատճառն այն է, որ կա հսկայական հիասթափություն հենց իշխանական ընտրազանգվածի մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ Gallup-ի վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների միայն 8 տոկոսն է Փաշինյանի աշխատանքը դրական համարում։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարկանիշի անկումը դեռևս անցյալ տարվանից կա։ Առհասարակ, տարբեր ժամանակահատվածներում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ վարչապետի վարկանիշը սրընթաց իջնում է, տենդենցը պահպանվել է, և, բնականաբար, վերջին արդյունքները պետք է արձանագրեին պատմական մինիմումը։
«Սա պայմանավորված է նրանով, որ հասարակության այն խավերը, որոնք հավատում էին Փաշինյանին, նրա խաղաղության կոնցեպտին, հիասթափվել են իրենց ընտրյալից, հասկացել են, որ սխալվել են, նաև նրանք, որ 2021-ին նրան ձայն տվեցին՝ հավատալով, որ խաղաղություն է բերելու, հասկացան, որ այդ ամեն ինչը բլեֆ էր։ Խաղաղության ռեալ կոնցեպտի մասին խոսք չկար, նաև, կարծում եմ, ռեալ խոսք չկար խաղաղության պայմանագրի մասին»,- ասաց Հակոբյանը։
Նա հիշեցնում է, որ այն պայմանագիրը, որի նախագիծը գոյություն ունի, կոչվում է ոչ թե խաղաղության, այլ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոպհարաբերությունների հաստատման մասին պայմանագիր։
Փաստորեն, ըստ մեր զրուցակցի, այն մարդիկ, որոնք Փաշինյանին ձայն էին տալիս՝ որպես խաղաղություն բերող մարդու, հասկացան, որ այդ նախագիծը, խոստումն էլ տապալված է։ Այսօր ամեն ինչ գնում է վատ սցենարներով՝ կորուստները շարունակվում են, պատերազմի վտանգը պահպանվում է։ Ներկա վարկանիշը հենց այդ իրողության փաստումն է։
Վարկանիշի անկումն, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություն կամ դրական տեղաշարժ չի կարող բերել, եթե հանրային տրամադրությունների նկատելի տրանսֆորմացիայից ճիշտ ձևով չօգտվեն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները։ Քաղտեխնոլոգը կարծում է, թե եթե հիմա հայտնվի այնպիսի առաջնորդ, որը կձևավորի ռեալ այլընտրանք, այդ թվում՝ խոստացված ու տապալված խաղաղության համար, հասարակությունը կարող է գնալ նրա հետևից։ Իսկ խաղաղության ռեալ կոնցեպտի առաջարկ պետք է, որովհետև, ըստ Հակոբյանի, հասարակության մեջ խաղաղության պահանջ իսկապես կա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 15:08
Судебное заседание по делу Армена Ашотяна.
-
2024-05-14 14:18
С нетерпением ждем подписания мирного договора между Азербайджаном и Арменией. Как сообщает News.am со ссылкой на АПА, об этом действующий председатель ОБСЕ, министр иностранных, европейских дел и торговли Мальты Ян Борг заявил на совместной пресс-конференции после встречи с главой МИД Азербайджана.
-
2024-05-14 14:13
Предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян попросил участников шествия подождать его на улице, а сам с группой сторонников направился к зданию Союза журналистов. Здесь его встретила глава Союза журналистов Армении, главный редактор 168.am Сатик Сейранян, передает News.am.
-
2024-05-14 14:11
Представители фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана заявили на сегодняшнем заседании столичного парламента о своей поддержке движения "Тавуш во имя Родины", передает Sputnik Армения.