Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամեն տարի ապրիլի 24-ին հայերս սպասում էինք ԱՄՆ նախագահների ելույթին և ամեն անգամ, երբ նրանք գործածում էին «ջարդ» եզրույթը, դա համարում էինք ժխտողականության դրսևորում։ News.am-ի թղթակցի հետ զրույցում դրա մասին հայտնել է ցեղասպանությունների ուսումնասիրության փորձագետ Սուրեն Մանուկյանը։ «Այս անգամ լուրջ անհանգստությամբ սպասում եմ Փաշինյանի՛ ապրիլի 24-ի ելույթին: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը ճիշտ եզրույթ կգործածի, ինչպես դա անում է արդեն երեք տարի»,- ասել է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ իսկ եթե Հայաստանի իշխանություններն են օգտագործում «ջարդ» եզրույթը, դա նշանակում է, որ Հայաստանը կդառնա ցեղասպանությունը ժխտող պետություն։ Մանուկյանն անընդունելի համարեց պատմությունը մոռացության մատնելը։ «Երբ «ցեղասպանություն» իրավական եզրույթը փոխարինում ես «ջարդ» եզրույթով, որը ոչ մի հետևանք չի ունենում, դա սպառնալիք է»,- հավելել է Մանուկյանը։ «Մեր հայ լինելը պայմանավորված է մեր ինքնությամբ։ Հենց դա է երեք միլիոն հայի պահում Հայաստանում, և ոչ այն պատճառով, որ սա կյանքի առումով աշխարհի լավագույն վայրն է։
Այստեղ մարդիկ հասկանում են, որ կյանքը լի է մարտահրավերներով։ Եթե մենք որոշակի տարածքում վերածվենք այս տարածքի, այլ ոչ թե պատմություն և հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանի սովորական բնակիչների, դրանից հետո այստեղ ապրելու մոտիվացիան կարող է վերանալ»,- նշել է փորձագետը։ Նա նշել է, որ եթե իշխանությունները ցանկանում են զոհերի ցուցակ կազմել, նախ պետք է հասկանալ՝ ինչ նպատակով է դա արվում։
«Իշխանությունները չեն պատկերացում՝ ինչ ասել է ցեղասպանություն։ Ցեղասպանությունը ռասայական, կրոնական կամ այլ պատկանելության հիման վրա որոշակի խմբի ոչնչացումն է՝ անկախ նրա թվաքանակից։ Ես դա կկապեի Թուրքիայի նախապայմանի հետ։ Սա Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականության թեզերից մեկն է, որի դեմ երկար ժամանակ պայքարել ենք։ Մինչդեռ Ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի թվի վերաբերյալ ամբողջ աշխարհի փորձագիտական համայնքը կոնսենսուս ունի։
Ընդ որում, գործնականում անհնար է պարզել բոլոր այդ մարդկանց անունները, հատկապես մի երկրում (Օսմանյան կայսրություն), որտեղ նման վիճակագրություն չի պահպանվել, և հանցագործությունը թաքցնելու միտումով բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են։ Այս նախաձեռնությունն, ըստ փորձագետի, հասարակությանը զբաղեցնելու մի գործընթաց է, որը հնարավոր է երբեք չավարտվի՝ դրա վրա ռեսուրսներ վատնելով հանդերձ: Այս ֆոնին թուրքերը կասեն, թե երբ հայերն ավարտեն գործընթացը, այդ ժամանակ էլ երկխոսությունը կսկսենք։
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանությունները փորձում են այնպես անել, որ ազգովի հրաժարվենք Հայոց ցեղասպանությունից։ Թվում է՝ դա վերահսկվում է մի կենտրոնից։ Թեմաներ, որոնք ասպարեզ են նետվում, հետևողականոորեն ընդգծվում են, մինչդեռ աշխատանքի նման եղանակը բնորոշ չէ Հայաստանի իշխանություններին»,- ընդգծել է Մանուկյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.