ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾՈՒՄ. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհնարին է: Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշել է, որ, ըստ էության, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը (կամ դրանց նոմինալությունն ու պատրանքը) Հարավային Կովկասի այս հատվածում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով որոշում։
«Նման որոշումը, կամ Ռուսաստանի հետքայլը, ակնհայտորեն, ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Արևմուտքին, և չի բխում Ռուսաստանի շահերից, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ Մոսկվան իր խաղաղապահ զորքերի դուրսբերման շուրջ միջազգային ասպարեզի այլ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել: Դիտարկումներն ու կանխատեսումները՝ կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ է առաջարկվել Ռուսաստանին՝ որպես փոխհատուցում նման քայլի համար, պատված են անորոշությամբ և բուռն քննարկումների ու վերլուծության առարկա են դարձել փորձագիտական հանրության շրջանում։
Սակայն այս համատեքստում պարզ և հստակ է մի բան, որ Հայաստանի շահերն ու նկրտումները, ակնհայտորեն դուրս են մնացել բանակցությունների ժամանակ քնարկված առաջնահերթությունների շրջանակից՝ առանց պատշաճ ուշադրության արժանանալու, չնայած արդարության համար պետք է արձանագրել, որ ներկա ժամանակահատվածում մեր երկրի շահերն ու ցանկությունները ձևակերպելու և միջազգային ասպարեզներում ներկայացնելու ունակություն ունեցող անձինք կամ կառույցներ գոյություն չունեն։
Ռուսաստանի կողմից իր խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից մեկ անգամ ևս ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները՝ ցույց տալով խաղաղապահության, դիվանագիտության և միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերի կշիռն ու բարդությունը։ Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 20:58
Утверждения о том, что церковь не платит налоги, мягко говоря, являются ложью, сказал Sputnik Армения глава канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-21 20:57
Армянская сторона уступает в рамках процесса делимитации в Тавушской области 24 позиции. Об этом сообщил политолог Грант Микалеян после встречи представителей экспертного сообщества с лидером движения "Тавуш во имя Родины" Багратом Галстаняном, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:41
Председатели армянского и украинского парламентов Ален Симонян и Руслан Стефанчук обсудили безопасность на Южном Кавказе и Украине, говорится в сообщении Национального Собрания Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:38
Премьер-министр Армении Никол Пашинян назначил Армана Бошяна заместителем главы Службы внешней разведки. Соответствующий приказ опубликован на сайте правительства Армении, передает Sputnik Армения.