Последние новости

ՆՐԲԱԳԾԵՐ՝ ՄԱՆԿՈՒՐՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց անգլիացի լրագրողներին: Անգլիացի գործընկերների պրոֆեսիոնալ հարցերի շնորհիվ մի քանի նոր նրբագծեր ավելացան մանկուրտի արդեն հայտնի դիմանկարին։

Անգլիական պարբերականի լրագրողը Փաշինյանին հարցնում է Արցախի հետագա ճակատագրի, հայրենիք վերադառնալու արցախցիների հնարավորության մասին։ Այն մասին, թե մտադի՞ր է արդյոք Երևանը բարձրացնել այդ հարցը Ադրբեջանի հետ բանակցություններում։

Ինչպե՞ս կպատասխաներ Հայաստանի ողջամիտ առաջնորդը։ Նա կխոսեր հայրենիք վերադառնալու արցախցիների անվիճելի իրավունքի մասին։ Միջազգային երաշխիքների անհրաժեշտության մասին: Այն մասին, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որ փաստացի ինքնաձիգի փողի տակ իրականացված բռնի տեղահանման արդյունքում ավարտվել է հայկական Արցախի հազարամյա պատմությունը։ Այն մասին, որ մենք ականատես ենք դարձել Ցեղասպանության ակտի։ Կասեր, որ Երևանը հետևողականորեն բարձրացնելու է արցախցիների վերադարձի հարցը միջազգային ատյաններում և Ադրբեջանի հետ բանակցություններում։ Կխոսեր նաև մասին, որ Երևանը պահանջելու է Բաքվի կողմից ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում... Այսպես կխոսեր ողջամիտ առաջնորդը։

Փաշինյանն ասաց, որ արցախցիների վերադարձի հնարավորություն չի տեսնում… Փաստորեն հաստատեց, որ արցախցիների վերադարձի թեման իր համար փակ է։ Այնքան հանգիստ էր խոսում, ասես հասել է իր նպատակին։ Երևի պետք է շնորհակալություն հայտնել Փաշինյանին թեկուզ այն բանի համար, որ չհայտարարեց, թե էթնիկ զտման մեղավորը հենց արցախցիներն են, ինչի մասին շատ են սիրում խոսել իր թիմի որոշ ներկայացուցիչներ։ Դե, այդքանի համար էլ շնորհակալ ենք:

Անգլիացի մեկ այլ լրագրող հիշեցնում է, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական երկիր է, որը հայտնի է քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններով: Հարցնում է այդ ճարտարապետական հուշարձանների ոչնչացման նկատմամբ պաշտոնական Երևանի վերաբերմունքի մասին։ Խաչքարների ոչնչացման

Ինչպե՞ս կպատասխաներ հայ առաջնորդը։ Նա կասեր, որ հարցը Երևանի ուշադրության կենտրոնում է, բարձրացվելու է և բարձրացվում է միջազգային ատյաններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Կասեր, որ հարցը դրվելու է նաև Բաքվի հետ բանակցություններում։ Կնշեր, որ լրագրողը ճիշտ թեմա է բարձրացնում, դրա մասին պետք է ավելի հաճախ ու բարձրաձայն խոսել՝ Արցախի մշակութային, քրիստոնեական ժառանգությունը փրկելու համար. աշխարհը պետք է դատապարտի բարբարոսական գործողությունները: Այսպես կպատասխաներ Հայաստանի առաջնորդը։

Փաշինյանը սկսեց արդարացնել վանդալներին... Իբր՝ ինչո՞ւ են մարդիկ պատերազմում հուշարձանների դեմ։ Որովհետև, պատասխանեց նա իր իսկ հարցին, կա փոխադարձ անվստահություն, փոխադարձ ատելություն։ Այ հենց դա է պատճառը, ասում է Փաշինյանը։ Գնում ենք դեպի սահմանազատում (տարածքներ ենք հանձնում - Խմբ.), առաջարկում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. այ դրանից հետո արդեն կդադարեն ոչնչացնել հուշարձանները, ճամարտակում է նա։

Եվս մեկ անգլիացի լրագրող խոսում է Ադրբեջանի կողմից զենքի բազմամիլիարդանոց գնումների մասին։ Այն մասին, որ այդ գնումներն իրականացվում են հիմնականում նավթի վաճառքից ստացված եկամուտների հաշվին, իսկ այդտեղ առանցքային դեր է կատարում British Petroleum-ը։ Հարցնում է Փաշինյանի վերաբերմունքի մասին։

Հայաստանի ղեկավարը կասեր, որ այո՛, փաստացի ադրբեջանական նավթի հարցում շահագրգռվածության պատճառով Արևմուտքը աչք է փակում Ալիևի ոճրեգործությունների վրա, չի կիրառում պատժամիջոցներ, որոնք կարող են ազդել Ադրբեջանի նախագահի դիրքորոշման վրա, և դրանով իսկ խրախուսում է Բաքվին նոր հանցագործությունների:

Իսկ ի՞նչ է ասում Փաշինյանը։ Արդարանում է, որ Հայաստանը նույնպես մի քիչ զենք է գնում, իբր՝ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ մենք նույնպես ունենք դրա իրավունքը, մենք էլ ենք ինքնիշխան երկիր, չէ՞…

Իլհամ Ալիևը պիտի որ հրճված լինի Փաշինյանի հարցազրույցով։ Դժվար թե Ադրբեջանի նախագահը կարողանար ավելի համոզիչ արդարացնել Բաքվի քաղաքականությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ