Տավուշում գերլարված վիճակ է․ մի քանի մարդու ինքնազգացողությունը վատացավ
Այս պահին գերլարված վիճակ է Տավուշի մարզում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում, որը փակել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին բացել ճանապարհը։ Նրանք սկսեցին մարդկանց բերման ենթարկել, քաշքշուկ սկսվեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է գիտակցությունը կորցնում պատգամավորը։
Գյուղացիները նրան հեռացնում են ճանապարհահատվածից, ջուր լցնում վրան՝ գիտակցության վերադարձնելու համար։ Քիչ անց ևս մեկ քաղաքացու ինքնազգացողություն է վատանում, նաև ընկնում է գետնին։ Նրան ուշքի բերելուց հետո տղամարդը դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ այս պայքարը նաև նրանց համար է։
Նշենք, որ այս ճանապարհահատվածում ոստիկանական աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Նրա հրամանով ոստիկանները սկսեցին ճանապարհից հեռացնել ավտոմեքենաները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 19:40
В Армении, возможно, зарождается "политическое христианство" для борьбы с идеологией трансгуманизма. Такую точку зрения на происходящие в Армении процессы высказала в своем в ТГ-канале российский востоковед, иранист Каринэ Геворгян.
-
2024-05-13 18:59
Комитет ООН против пыток опубликовал окончательное заключение о выполнении Азербайджаном обязательств в рамках Конвенции ООН против пыток.
-
2024-05-13 18:57
Армения вошла в топ-3 лидеров по показателю прироста грузооборота с регионами России, уступая только Турции и опередив Китай, сообщает ТАСС.
-
2024-05-13 18:55
Это исключительно политическое преследование, цель которого – заставить замолчать Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, закрыть подкаст "Имнемними". После заседания суда по делу соавторов подкаста "Имнемними" Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, когда судья Тигран Восканян взял самоотвод, заявил адвокат Нарека Самсоняна Рубен Меликян.