Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին դադարեցնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ հետագա համագործակցությունը պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հիշեցնում են Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքները և արժանապատվությունը հարգելու իրենց պատասխանատվության մասին և կոչ անում չեղյալ համարել ռեպրեսիվ օրենսդրությունը, որն օրենքից դուրս է ճանաչում անկախ հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին:
Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել այն ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են մարդու իրավունքները։
Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկման ընթացքում ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, կոչ է արել Եվրահանձնաժողովին դադարեցնել ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում և դադարեցնել դիտարկել Ալիևի ռեժիմը որպես ռազմավարական գործընկեր։ Պատգամավորները նաև ընդգծել են, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են այս երկրում COP29 համաժողովի անցկացման հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 19:40
В Армении, возможно, зарождается "политическое христианство" для борьбы с идеологией трансгуманизма. Такую точку зрения на происходящие в Армении процессы высказала в своем в ТГ-канале российский востоковед, иранист Каринэ Геворгян.
-
2024-05-13 18:59
Комитет ООН против пыток опубликовал окончательное заключение о выполнении Азербайджаном обязательств в рамках Конвенции ООН против пыток.
-
2024-05-13 18:57
Армения вошла в топ-3 лидеров по показателю прироста грузооборота с регионами России, уступая только Турции и опередив Китай, сообщает ТАСС.
-
2024-05-13 18:55
Это исключительно политическое преследование, цель которого – заставить замолчать Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, закрыть подкаст "Имнемними". После заседания суда по делу соавторов подкаста "Имнемними" Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, когда судья Тигран Восканян взял самоотвод, заявил адвокат Нарека Самсоняна Рубен Меликян.