Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արաբաչյանը և 11-րդ դասարանի սան Արման Խառատյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենյամին Հայրապետյանը։
Թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։
«Օլիմպիադայում Սերգեյ Թադևոսյանը և Արտավազդ Արաբաչյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Արման Խառատյանը՝ արծաթե մեդալի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմը նվաճել էր մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:
Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 44 մեդալների (1 ոսկե, 8 արծաթե և 35 բրոնզե):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.
-
2024-05-15 06:17
Из Матенадарана в ереванскую церковь Зоравор Сурб Аствацацин доставлено Евангелие Зоравор в память о католикосе Мовсесе Татеваци. Об этом сообщается на странице в Facebook музея-института древних рукописей «Матендаран».