Նախադրյալներ կան, որ բողոքի ալիքը կտարածվի Հայաստանով մեկ, և կհասնենք ցանկալի հանգուցալուծման․ Միքայել արք․ Աջապահյան
Կան նախադրյալներ, որ բողոքի ալիքը կտարածվի Հայաստանով մեկ, համաժողովրդական կդառնա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով այս պահին Կիրանցում է։
«Մարդկանց արձագանքը դեռ այս պահին ցանկալի բարձրության վրա չէ, սակայն նախադրյալներ կան, որ շարժումը համահայաստանյան ու համաժողովրդական կդառնա։ Պետք է ամենուրեք շարժումներ, անհնազանդության ակցիաներ տեղի ունենան, ալիքը պետք է մեծանա։ Հույս կա, որ հանգուցալուծումը կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Մարդիկ տրամադրված, վճռական են, բոլոր հիմքերն այս պահին կան։ Լավատես լինենք, Աստված մեծ է»,- նշեց Սրբազանը։
Հարցին՝ արդյոք Շիրակի մարզում բողոքի գործողություններ սպասվում են Տավուշում ընթացող ընդվզմանը թափ հաղորդելու համար, Միքայել Սրբազանն արձագանքեց․ «Ինչո՞ւ չեն սպասվում, կլինեն՝ կտեսնեք։ Իհարկե սպասվում են»,- ասաց Սրբազանը։
Կիրանցում է գտնվում նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսեցին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում կանանց:
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:
NEWS.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով մի քանի բնակիչ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք շտապօգնության մեքենայով ավելի ուշ տեղափոխվել են բուժկենտրոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով՝ այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են եղել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.