Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ, մի քանի մարդ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
ՔԿ–ից նշում են, որ Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու` ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Արդյունքում սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր:
«Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ–ից նշում են, որ հավաքվածները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Իջևան» բժշկական կենտրոնից էլ այսօր հաղորդում է ստացվել, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև երեք քաղաքացիական անձանց։
Այս փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթները միացվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 17:59
Если мост перейдет Азербайджану, ни один ученик не будет заниматься в новой строящейся школе. Об этом заявил в беседе с журналистом Восканом Саркисяном административный руководитель села Киранц Тавушской области Армении Камо Шагинян.
-
2024-05-15 17:45
50,5% респондентов в Армении никого не видят в качестве руководителя переходного правительства/премьер-министра РА. Об этом заявил глава армянского представительства «GALLUP International Association» Арам Навасардян на пресс-конференции в среду.
-
2024-05-15 17:31
Полицейские и черные береты, избивая, подвергли приводу одного из участников акции протеста в Ереване.
-
2024-05-15 17:25
Глава Тавушской епархии ААЦ, лидер движения "Тавуш во имя Родины" Баграт Галстанян прокомментировал скопление сил полиции в центре Еревана и назвал это маленькой победой армянского народа. Об этом он заявил перед гражданами, собравшимися на Северном проспекте.