ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ՊԵՏՔ ԵՆ ՀՄՈՒՏ, ՀԵՌԱՏԵՍ, ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ. Օսկանյան
Ի հեճուկս Ադրբեջանի և ՀՀ-ի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ. այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա ընդգծեց՝ եղել է ցեղասպանություն, էթնիկ զտում։
Օսկանյանը նշեց, որ այսօր ՀՀ-ի անվտանգության հարցերն են առաջնային դարձել և շեշտեց՝ պետք է փաստել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձրել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։
Նա հավատացրեց, որ Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ:
Նախկին արտգործնախարարը կարևորեց նոր դաշնակցային բանակցությունների անցկացումը նույն վեկտորներով, բայց նոր իրողությունների հիման վրա։ Նկատեց, որ Հայաստանի դաշնակիցը հասկանում է դա․
«Նրան նույնպես պետք են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է վերանայել դաշնակցային հարաբերությունները»։
Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում դա հնարավորություններ կստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգությունը․ «Կարևոր է նաև վերջ տալ հասարակության բևեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է»։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-22 04:42
Бывший омбудсмен Армении Арман Татоян прокомментировал заявление спикера Национального собрания Алена Симоняна, в котором он поднял вопрос налогообложения Церкви.
-
2024-05-21 20:58
Утверждения о том, что церковь не платит налоги, мягко говоря, являются ложью, сказал Sputnik Армения глава канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-21 20:57
Армянская сторона уступает в рамках процесса делимитации в Тавушской области 24 позиции. Об этом сообщил политолог Грант Микалеян после встречи представителей экспертного сообщества с лидером движения "Тавуш во имя Родины" Багратом Галстаняном, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:41
Председатели армянского и украинского парламентов Ален Симонян и Руслан Стефанчук обсудили безопасность на Южном Кавказе и Украине, говорится в сообщении Национального Собрания Армении, передает Sputnik Армения.