Последние новости

Տաջիկստանի հարյուրավոր քաղաքացիներ «Վնուկովո» օդանավակայանից արտաքսվել են իրենց հայրենիք

Չորս օրում Վնուկովո օդանավակայանից արտաքսվել է Տաջիկստանի 643 քաղաքացի, հայտնում է Asia-Plus մեդիա խումբը Telegram-ի իր ալիքում, նշում է Интерфакс-ը։

Ապրիլի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում «Վնուկովո» օդանավակայան ժամանած Տաջիկստանի 3101 քաղաքացիներից՝ առանց համապատասխան պայմանների երկարօրյա կալանքից հետո, ՌԴ իշխանությունները արտաքսել են Տաջիկստանի 643 քաղաքացու, ասվում է զեկույցում՝ հղում անելով Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Տաջիկստանի ևս 117 քաղաքացու նկատմամբ արտաքսման որոշում է կայացվել։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ծանր իրավիճակ է նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ