Последние новости

Թաթոյան․ Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում

Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաև նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից:

Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում:

Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ