Последние новости

Բագրատ Սրբազան․ Իմպիչմենթ ենք նախաձեռնելու և անհնազանդության ակցիաներ

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում թվարկեց իրենց անելիքների հաջորդականությունը։ Նա, մասնավորապես, նշեց

«Եթե ձեզ համար թանկը ձեր հայրենիքը, պետականությունը, մեր նահատակ զավակների արյունն ու կյանքը։ Այս 2-3 օրը որքան էլ դժվար լինի, այդ տառապանքի ճանապարհը պիտի անցնենք, որպեսզի այդ տառապանքով նվաճենք մեր հաղթանակը։ Չի լինելու ուրիշ ձև։

Հետևաբար, քանի որ արհամարհել է ձեզ ու չի արձագանքել, դուրս է դրել իր կյանքից նրանց, ովքեր իրեն ընտրել են, իսկ այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն է, ոչ միայն հրապարակում հավաքված, այլ ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում, որն էլ բաժան-բաժան են արել, ընտանիքներ կան, որոնք իրար հետ չեն խոսում։ Մենք կստիպենք իրեն դա անել։

Առաջին քայլը, որն անելու ենք լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելն ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք Ազգային ժողովի 3 խմբակցությունների հետ այդ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, թե ինչպես ու ինչ ճանապարհով, կքննարկենք։ Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ, անհնազանդության գործողություններ ենք անելու»,- հայտարարեց նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ