Последние новости

Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու

Ավանդույթի համաձայն, Մաշտոցյան Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվավածածին եկեղեցի է տարվել Զորավոր Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացի կաթողիկոսի: Հայտնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջում:

Խնդրակատար ու հրաշագործ համբավ ունեցող ձեռագիրը դուրս է բերվել Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ ու Մատենադարանի աշխատակիցների ուղեկցությամբ: Ավետարանը մի քանի ժամով հանգրվանել է Երևանի հնագույն եկեղեցում, որն իր անունը ստացել է Զորավոր Ավետարանից։ Ձեռագիրը գրվել ու նկարազարդվել է 13-14-րդ դարերում Կիլիկիայում և այժմ ունի 292 մագաղաթյա թերթ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ