Последние новости

ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ

"Пусть нету ни кола и ни двора,

Зато не платят королю налоги

Работники ножа и топора,

Романтики с большой дороги.

Не желаем жить, эх, по-другому,

Не желаем жить, ух, по-другому…"

«Բրեմենյան երաժիշտները» խորհրդային հայտնի մուլտֆիլմում ավազակները, որոնք իրենց ամոթխածորեն անվանում էին «մեծ ճանապարհի ռոմանտիկներ» երգում էին այն մասին, որ չնայած մի չոփ ու մի տուն չունեն, փոխարենը հարկեր չեն վճարում թագավորին։ Եվ դեռ մի բան էլ պարծանքով հավելում էին, թե «Ո՜ւխ (կամ՝ է՜խ), չենք ցանկանում այլ կերպ ապրել»։ Անշուշտ, մեր մասին չէին երգում նրանք. կոշկակարների ու փաստաբանների, կրկնուսույցների ու դերասանների և ընդհանրապես ժամանակակից Հայաստանի բոլոր քաղաքացիների ու գյուղացիների մասին, որոնք հիմնականում գտնվելով չքավորության մեջ, այսուհետ պարտավոր են «հարկեր վճարել թագավորին», այդ թվում նաև իրենց գնումների ՀԴՄ կրոնները վաճառողներից պահանջելու միջոցով։

Իսկ այժմ հարց. կցանկանա՞ն արդյոք քաղաքացիները (է՜խ կամ ո՜ւխ) ապրել այլ կերպ, ինչպես խորհրդարանի ամբիոնից կոչ էր անում պատգամավորների վրա բղավող «ժողովրդական վարչապետը»։ Կցանկանա՞ն և կկարողանա՞ն արդյոք «Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիները» գլխովին դրսևորել իրենց տնտեսապես հետհեղափոխական ժամանակներում, երբ ներկրումն ու արտահանումը դադարել են լինել ընտրյալների մենաշնորհը, և վարչապետը կոչ է անում հիմա նրանց կյանքի փիլիսոփայությունը տարածել բոլորի վրա։

ՀԴՄ կտրոններ նախկինում էլ կային, բայց այն ժամանակվա կառավարությունն այնքան «ռոմանտիկ» չէր, որ միամտորեն ենթադրեր, թե իր կոչով բոլորը միանգամից կփոխեն իրենց գիտակցությունը և վաճառողներից մեկ մարդու պես կպահանջեն ՀԴՄ կտրոնները։ Դրա համար Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով կանոնավորապես հայտնվում էր Հրանտ Թոխատյանը, էկրանների մոտ հավաքելով բնակչության համարյա կեսին, կատակ-հանաքի ուղեկցությամբ պտտում էր թմբուկը, դրանից հանում գնդակներ՝ շահած համարներով, որոնք համընկնում էին ՀԴՄ կտրոնների թվաշարին։ Այդպիսով, վերցնելով գնված, ասենք՝ կես կիլոգրամ երշիկի դիմաց, քո կտրոնը, կարելի էր դառնալ նոր ավտոմեքենայի երջանիկ տեր։ Կամ էլ օգտակար որևէ այլ բանի։ Մի խոսքով, կտրոնը պահանջելը բավական ուժեղ տնտեսական պատճառաբանվածություն ուներ։ Իսկ այսօր, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարված տնտեսական հեղափոխության հաջողությունն ուղղակիորեն կապում է նրա հետ, որ «ամենավերջին տատիկն» էլ պահանջի գնումների կտրոնը, ստացվում է, որ նա ընդամենը շարունակում է ուրիշների սկսած գործը։ Պարզապես այն ժամանակ ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, թե ՀԴՄ կտրոնները ստանալն ընդհանրապես ինչ-որ կերպ կապված է հեղափոխությունների հետ։ Կառավարությունը պարզապես նվազեցնում էր ստվերը, միաժամանակ պետգանձարանը լրացնելով նախկինում թաքցված շրջանառության հարկերով։

Եթե աչքի անցկացնենք ցանկացած հակամարտության վիճակագրությունը, ապա կպարզվի, որ սպանված մեկ հակառակորդի վրա ծախսվում է մինչև 30 հազար փամփուշտ, այսինքն հրաձգության մեծ մասը պարզապես կուրորեն «կողքով է անցնում», ինչ-որ ուղղությամբ, որտեղ հավանական թշնամին է։ Մոտավորապես նույնպիսի տպավորություն թողեց վարչապետի ամփոփիչ ելույթը խորհրդարանում, կառավարական ծրագրի նախագծի քվեարկությունից առաջ։ Եռանդի կատաղի հոսք, հմուտ ձեռնածություն հույզերով, բայց ոչ մի խելամիտ պատասխան պատգամավորների բազմաթիվ և լուրջ հարցերին՝ կապված երկրի հետագա զարգացման հետ։

Շատ խոսվեց վերաձևավորման մասին. գիտակցության, քաղաքացիների և իշխանության փոխհարաբերությունների, տնտեսության կառուցվածքի։ Բայց մոռացության է մատնվում, որ երկրի տնտեսական դրվածքը (էլ չենք խոսում գիտակցության մութ անկյունների մասին), բավական համառ, իներցիա ծնող բան է։ Այդ իսկ պատճառով էլ, որպեսզի դադարես «քաղել ներքևի ճյուղերի պտուղները» և անցնես ավելի բարձր մակարդակների, անրաժեշտ են երկար ժամանակ և այդ ուղղությամբ գործադրվող համառ ջանքեր։ Բարձր տեխնոլոգիաները հենց այնպես չեն հայտնվում ձեռքին։ Արտահանումը չի աճում ամբիոնի մոտ կանգնած ահեղ ճառաբանի տեսքից։

Հավանաբար շատ կզարմանա Փաշինյանը, եթե անբռնազբոսիկ զրույցի ժամանակ նրան պատմեն, թե ինչպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ արգելքներ են ծագում հայկական ապրանքների առջև՝ աշխարհը նվաճելու ճանապարհին և առանձնապես բարձր տեխնոլոգիաների մասնահատվածում։ Եվ ընդհանրապես, այդ ի՞նչ բարձրտեխնոլոգիական ներուժ է պատրաստվում միջազգային շուկա արտացայտել վարչապետ Փաշինյանը, եթե այդ ներուժը մեծապես կորսվել է անցած տարիների ընթացքում։ Երբ իր քաղաքական ուսուցչի ջանքերով փլուզվել է մեքենաշինությունը (ինժեներիան) և ցածր որակի հասել (դրանից ցածր չի լինում) գիտա-տեխնիկական կրթությունը։

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ Instagram-ում ունեցած բաժանորդների թիվը ավելի կարևոր է, քան կարմիր դիպլոմը, երբ նույնիսկ զուգարանի թուղթը գնում են ինտերնետի միջոցով։ Միկրոէլեկտրոնիկայի՝ սմարթֆոնների և պլանշետների, ինչպես նաև արդյունաբերական ռոբոտոտեխնիկայի զանգվածային արտադրության հարցում, ըստ երևույթին, պահը կորցրել ենք։ Մնում է շեշտը դնել սպասարկող ռոբոտոտեխնիկայի վրա, որի պահանջարկը հիմա, բարեբախտաբար, ձևավորվում է։ Բայց որքա՞ն արագ Հայաստանում կծնվեն նոր տեխնոլոգիաներ, կապված արհեստական ինտելեկտի հետ՝ սպասարկող ռոբոտներ (պայմանականորեն՝ Անդո, Արմո և Արմինկա)։ Պետք է գործնականում վերսկսել Made in Armenia հովանոցավոր բրենդի ստեղծումը. չէ՞ որ առանց արտաքին շուկաներում ճանաչելի և հուսալի բրենդ ունենալու, բարդ է ներգրավվել համաշխարհային շուկայում։ Փառք Աստծո, կառավարությունում հերթական անգամ խոսեցին վենչուրային ներդրումային հիմնադրամի մասին, բայց նման հարցերն այսօր առավել քան շատ են։

«Իմ քայլը» իշխող խմբակցության բազմաթիվ պատգամավորներ խորհրդարանի հիշատակված նիստի ժամանակ ուշադրություն էին հրավիրում այն բանի վրա, որ «թավշե հեղափոխության» արդյունքում բնակչության համար վերջապես լույս երևաց թունելի վերջում։ Իրոք երևաց։ Միայն թե վերջնական արդյունքում այնպես դուրս չգա, թե դա ընդառաջ սլացող էլեկտրագնացքի լույսն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Нубар АФЕЯН: "ВЛАСТИ ДОЛЖНЫ НАУЧИТЬСЯ ИСПОЛЬЗОВАТЬ В ГЛОБАЛЬНОМ МАСШТАБЕ ПОТЕНЦИАЛ ДИАСПОРЫ"
      2024-05-17 10:52

      16 мая - третий, заключительный, день работы в Ереване 33-го ежегодного собрания и бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Мероприятие проходит при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor)…

    • ОПАСНЫЕ АНОНСЫ ОТ ПРАВИТЕЛЬСТВА
      2024-05-16 16:00

      Граница проходит там же, где и бедность, – в головах! Прошедшее 16 мая заседание правительства стало настоящим бенефисом вице-премьеров. Пашинян не пожалел лестных слов в адрес Мгера Григоряна и его команды за согласование с Азербайджаном делимитации границы на тавушском участке и Тиграна Хачатряна с его командой за кропотливую разработку большой и изобилующей огромным количеством нюансов программы обеспечения жильем насильственно перемещенных из Арцаха лиц…

    • ЕБРР: ИСТОРИЧЕСКИ ВЫСОКИЙ УРОВЕНЬ ИНВЕСТИЦИЙ В АРМЕНИЮ
      2024-05-16 10:25

      И банкам приходится непросто в условиях санкций и ЧС 15 мая в Ереване продолжали свою работу 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Мероприятие проходит при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor)…

    • EBRD: TFP ДЛЯ АРМЕНИИ, ИИ, DIGITAL DAY И КИБЕРБЕЗОПАСНОСТЬ
      2024-05-15 11:28

      14 мая в Ереване стартовало знаковое событие глобального финансового мира 14 мая в Ереване начали свою работу 33-е ежегодное собрание и бизнес-форум Европейского банка реконструкции и развития (ЕБРР - EBRD), для участия в которых в армянскую столицу прибыло свыше 2000 международных гостей из 74-х стран. Собрание и форум проходят при стратегическом (флагманском) партнерстве "Ардшинбанка" (Flagship Sponsor). Дизайн бренда знакового события вдохновлен старейшим армянским алфавитом и "трчнагиром" (смесь слов "трчун"-птица и "гир"-буква, письменность) - особым видом декоративного искусства светящихся букв-птиц…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ 0,1 ՏՈԿՈՍՈՎ
      2021-04-15 21:43

      Զարգացած ինտուիցիայով օժտված վարչապետը նոր գիտելիքներ ձեռք բերեց և հաղորդեց դրանք մեզ «Համակարգային կոռուպցիա չի եղել, եթե անգամ եղել է»,- այսպես, պատասխանելով ներդրումների մասին հարցին, արտահայտվեց վարչապետ Փաշինյանը ապրիլի 14-ին իր «գալա-համերգի» ժամանակ, որն ուղեկցվում էր ուսապարկերի ծափահարություններով։ Որևէ տրամաբանություն փնտրել կառավարության ղեկավարի խոսքերի մեջ չարժե. նա տասնյակ ու հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ մտածում է «Անգետիկը Լուսնի վրա» հեքիաթի կատեգորիաներով…