Последние новости

Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունները, որոնց համաձայն ինքը հանձնարարել է հրահանգավորել դպրոցների տնօրեններին, որ չհրապարակեն տեղեկատվությունը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամ դպրոցների կողմից փոխանցված ֆինանսական միջոցների մասին, հաղորդում է aysor.am-ը։

«Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը։

Բայց լռելն անհնար է. իհարկե, իրավացի է նախարարը, համարելով, որ զրպարտության համար պետք է պատասխանատվության ենթարկել։ Բայց որքան էլ որ նա ժխտի, որ իր հայտարարությունը մամուլի վրա գործադրված ճնշում է, այդուհանդերձ հենց նման տպավորություն է գործում նրա արձագանքը։ Ավելի ճիշտ՝ դա ճնշում չէ, դա ավելի շատ նման է սպառնալիքի։ Այնպես որ, օգտվելով Արայիկ Հարությունյանի ոճից, ասենք. պարո՛ն նախարար, խնդրում ենք, մի՛ սպառնացեք մամուլին

Թեպետ, հարցն այստեղ այլ բանում է ամփոփված։ Իրականում ստի, զրպարտանքի և, կարևորը՝ տպագրածի համար պատասխանատվության ենթարկվելու մասին հայտարարությունը մի տեսակ զվարճալի է հնչում հենց այդ գործչի շուրթերից։ Մի՞թե ինքը չէր, որ ժամանակին, օրինակ, բացասական գնահատականներ տվեց «Այբ» դպրոցին, դեռևս նախքան աուդիտ անցկացնելը։ Ինքն էր։ Մի՞թե ինքը չէր, որ պատասխանատվության չենթարկվեց իր խոսքերի համար՝ դպրոցի վրա արդեն անհաջող «վրաերթից» հետո։ Դարձյալ ինքն էր։ Այնպես որ՝ ո՜վ է խոսում սեփական արտահայտությունների համար պասխանատվությունիցԱյստեղ գործեց բումերանգի հայտնի սկզբունքը։

Նույն սկզբունքը գործեց նաև մեկ այլ ականավոր հեղափոխական գործչի՝ Դավիթ Սանասարյանի պարագայում, կոռուպցիոն սկանդալի համատեքստում, որի մասնակիցներն էին նրա ենթակաները։ Այժմ Սանասարյանը խոսում է անմեղության կանխավարկածի, իր աշխատակիցների բյուրեղյա ազնվության մասին, իբր՝ նրանց մեղավորությունը դեռ ապացուցել է պետք է և, նկատեք, ապահովել նախաքննության գաղտնիությունը, որպեսզի ստվեր չընկնի նրանց հեղինակության վրա։ Ամեն ինչ ճիշտ է։ Բայց ո՜վ է խոսումՄի՞թե հենց Դավիթ Սանասարյանը չէր, որ աջ ու ձախ պախարակում, կոռուպցիայի և բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում էր բոլոր նախկիններին։ Շա՞տ են արդյոք նրանք (նախկիններից), ում մեղավորությունն ապացուցված է դատական վճռով նույնիսկ այսօր, իշխանափոխությունից համարյա մեկ տարի անց։

Կարելի էր բերել երկակի չափանիշների հանդեպ գործող իշխանության ներկայացուցիչների բուռն հակման ապացույցների ևս մի ամբողջ կույտ։ Ե՛վ փաստերն են այստեղ շատ, և՛ գործող անձինք։ Սակայն թերևս այս երկուսն էլ, թերևս, բավական են՝ որպես օրինակ այն նույն բումերանգի սկզբունքի։ Բումերանգ, որը նետվել է մեկ տարի առաջ և այսօր վերադառնում է գործող իշխանությանը՝ ամբողջությամբ վերցրած։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

  • ТРЕВОЖНЫЙ ПРИМЕР
    2025-07-04 09:37

    Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.

  • «ПЕРЕБОР» НА БАЗЕ «НЕДОБОРА»
    2025-07-03 10:42

    В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
    2021-11-23 20:00

    3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

  • ՄԵՆՔ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ 96-ԻՆ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
    2019-08-03 14:19

    Ինչպես գրել է Մաքիավելին. «Զրպարտանք տարածելու համար փաստեր պետք չեն։ Փոխարենը՝ մեղադրանքներ էլ լինել չեն կարող, քանզի դրանց համար հաստատ պահանջվում են հավաստիության ապացույցներ։ Մեղադրանքները ներկայացվում են մագիստրատի, ժողովրդի առջև, դատարաններում. զրպարտանքը գործում է հրապարակներում ու սրահների կամարների տակ»։ Զրպարտանքն առաջացնում է ատելություն, «որից ծնվում է պառակտումը, պառակտումից՝ ինտրիգները, ինտրիգներից՝ կործանումը»։ Զրպարտանքի թույնը կարող է քայքայել ինչ ասես։

  • «ՄԱՐՏԻ 1»-Ը ՄԵՐ ԱՄԵՆ Ի՞ՆՉՆ Է
    2019-03-06 21:00

    Փետրվարի 20-ին Հայաստանը և Արցախը նշեցին հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային իրադարձության՝ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 31-րդ տարեդարձը։ Հայաստանի իշխանությունները բարեհաճեցին այդ թեմային անդրադառնալ միայն օրվա երկրորդ կեսին՝ վարչապետի ուղերձով, այլ միջոցառումներ երկրում տեղի չունեցան։ Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանը դեռ 10 օր առաջ ֆեյսբուքյան հերթական լայվով անձամբ հաղորդեց մարտի 1-ին կայանալիք «հզոր քաղաքացիական երթի» մասին։ Դրանով իսկ նորից հաստատելով, որ «Մարտի 1»-ը իշխանության ջանքերով դառնում է, կամ արդեն դարձել է մեր երկրի գլխավոր իրադարձությունը անկախության քսանութուկես տարիների ընթացքում։