Քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի սրճարանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Սրճարանների աշխատակիցները բողոքում են եւ պահանջում են, որ Օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օպերայի տարածքում են քաղաքապետարանի աշխատակիցներ եւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Ներկա են նաև մեծ թվով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Նշենք, որ NEWS.am-ը ավելի վաղ խոսել էր «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ–ի համասեփականատեր Արսեն Ղազարյանի հետ, որը հայտնել էր, որ քաղաքապետարանից ծանուցում չի ստացել Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմոսֆերա» սրճարանն ապամոնտաժելու վերաբերյալ եւ պատրաստվում է պայքարել այդ որոշման դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-16 20:55
Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
-
2019-03-29 08:23
Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։
-
2019-03-28 12:38
Երևանի Հյուսիսային պողոտայում հինգշաբթի պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը։
-
2019-03-27 08:06
«Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։