Կիմ Բակշիի կտակը
Հայտնի ռուս գրող եւ դրամատուրգ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի կտակի համաձայն, նրա աճյունի մի մասը կցրեն Հայաստանում կամ Արցախում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բակշիի ընկեր Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքերով, Կիմ Բակշիի ընկերները՝ ինքը, Զորի Բալայանը, Արամ Գ․ Սարգսյանը, Էդիկ Թադեւոսյանը, կորոշեն որտեղ ցրել աճյունը։
Բակշիի կտակում, մասնավորապես, ասվում է․ «Խնդրում եմ իմ մահից հետո կատարել բոլոր անհրաժեշտ քրիստոնեական ծեսերը։ Խնդրում եմ անպայման ինձ դիակիզել եւ իմ աճյունը բաժանել երկու մասի։ Մի մասը թաղել Պյատնիցկու գերեզմանոցում, որտեղ ես տեղ ունեմ, իսկ երկրորդ մասը փոխանցել իմ ընկեր Սուրենին։
․․․Թե ինչ անել իմ աճյունի հետ Հայաստանում, թողնում եմ Սուրենի հայեցողությանը։ Իհարկե, ես չէի ուզի հանդիսավոր հուղարկավորություն եւ էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետեւյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գրիգորի Արկադեւիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով եւ վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին երեսուն տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի․ 04․11․2014թ․»։
Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել է 2019թ․ մարտի 5-ին՝ Մոսկվայում։ Նրա հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Կոսմայի եւ Դամիանի ուղղափառ եկեղեցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 14:17
Стартовал рабочий визит министра иностранных дел Республики Армения Арарата Мирзояна в Страсбург. Об этом сообщает пресс-служба МИД Армении, передает Verelq.am.
-
2024-05-16 14:12
Власти Азербайджана продлили срок незаконного ареста экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Арест продлен на 5 месяцев, передает News.am.
-
2024-05-16 14:10
Полиция Сербии на севере страны задержала мужчину за угрозы президенту Александру Вучичу. Об этом сообщило сербское МВД, передает Sputnik Армения.
-
2024-05-16 14:08
Правительство Армении утвердило на заседании в четверг программу жилищной поддержки вынужденным переселенцам из Нагорного Карабаха, передает Sputnik Армения.