Последние новости

ԻՆՉՊԻՍԻ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ԱՅՆՊԻՍԻ ԷԼ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Աշխարհում ամենից համակրելի ու հմայիչ մեր վարչապետը, որը 100 միավորով տվել-անցել է նույնիսկ Ջասթին Թրյուդոյին, էքսպրոմտով այցելեց Ռանչպար գյուղ։ Ցավոք, այս անգամ ոչ իր ավելի համակրելի ու հմայիչ կնոջ ուղեկցությամբ, բայց դա այլ խոսակցություն է։ Կարևորն այն է, որ այցելությունը անուրախ էր։ Փաշինյանը տեսավ գյուղի խնդիրներն ու հասկացավ, որ ոչխար պահելու խորհուրդներով իրավիճակն այստեղ չես փոխի։ Թեև, թվում էր՝ այնքա՜ն լուսավոր էր վարչապետական այդ գաղափարը. ժամանակին Խրուշչովը ճիշտ նույնպիսի խանդավառությամբ բոլորին կոչ էր անում եգիպտացորեն ցանել

Վերադառնալով ուղևորությունից, Փաշինյանը մտածեց ու հասկացավ, որ, ինչպես ինքն ասաց, իր ճամփորդության թեմայով սոցիալական ցանցերում ստատուս գրելը կամ կենդանի եթերում պատմելը բավական չի լինի։ Եվ, խիստ զգացված, գրեց ոտանավոր։ Այն մասին, որ երազանքը չպետք է միայն երազանք մնա։ Եվ որ «երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր»։ Գրեց, ներկայացրեց հասարակայնության դատին և նշեց, որ այդ ոտանավորը «անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական է պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»։

Վարչապետի կողմնակիցները հրճվանք ապրեցին այդ վարչարարական ուղեցույցից. շուտով, հավանաբար, ասքեր կձոնվեն այն մասին, թե ինչպես Նիկոլի ղեկավար-ոտանավորն օգնեց փլատակներից բարձրացնել Ռանչպար գյուղը։ Մոտավորապես այնպես, ինչպես Թուրքմենբաշու բազմահատորյակն է այսօր օգնում թուրքմեն ժողովրդին ավելի ու ավելի զարգացնել իր թուրքմենական պետականությունըԴե, իսկ քննադատները հենց նրա համար էլ քննադատներ են, որ ամեն ինչ քննադատեն, ուստիև պարզապես հիշեցրեցին վարչապետին, որ նա Ներոնը չէ, թեպետ ինքնասիրահարված երկու կերպարների միջև ընդհանուր ուրիշ գծեր էլ կան. երկուսն էլ որպես պոետ հեչ բան են

Կկարողանա արդյոք Նիկոլը շտկել իրավիճակը Ռանչպարում, թե՞ Հայոց պատմության մեջ որպես արտառոց դիպված կմնա միայն ոտանավորը՝ նվիրված արդեն լեգենդի վերածվող այդ ուղևորությանը։ Իհարկե, մեկ առանձին վերցրած գյուղում կարելի է։ Գտնելով, օրինակ, լավ հովանավոր կամ իր կնոջ հիմնադրամից միջոցներ ուղարկելով գյուղ, իրավիճակն այնտեղ փոխել կարելի է։ Իսկ ողջ երկրո՞ւմ։

Մեկ ամսից քիչ ավելի է մնացել, որ լրանա Նիկոլ-վարչապետի մեկ տարին։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ, բացի հպարտ քաղաքացիների հեղափոխության հաղթանակի մասին հպարտ խոսակցություններից, կենդանի եթերներից, սոցիալական ցանցերում ստատուսներից և բանաստեղծելու փորձերից։

Արտաքին քաղաքականության մեջ՝ ոչ մի տեղաշարժ, միայն նոր խնդիրներ. ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետԵվ ոչ մի նոր նվաճում, օրինակ, հենց նույն ԵՄ-ի առումով, որի հետ նախկին «արյունոտ իշխանությունը» կնքել է ասոցացման հայտնի համաձայնագիրը։ Շարժ չկա նաև տնտեսության մեջ, որտեղ չկան որևէ ներդրումներ, նոր աշխատատեղեր, եկամուտների աճ, այլ կան միայն նոր խնդիրներ, կապված «Լիդիան»-ի, Ալավերդու կոմբինատի, մերթ այստեղ, մերթ այնտեղ ծանուցվող բազմահազարանոց կրճատումների մասին։ Հասարակական-սոցիալական ոլորտում՝ դժգոհության շարունակական ակցիաներ. սեփականատերերի, արտադրողների, վարորդների, մշակույթի գործիչների

Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Այդ թեմայով մեկ անգամ չէ, որ ասվել է, բայց կրկնենք։ Վարչապետի խնդիրն այն է, որ նա ինչպես որ կար պոպուլիստ քաղաքական գործիչ, այդպիսին էլ մնաց, չդարձավ պետական գործիչ։ Դե, իսկ նրա թիմն ընդհանրապես քայլող թյուրիմացություն է։ Արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք. հուզավառ պատանիներն ու աղջիկները պաշտում են նոր վարչապետին, դե իհա՜րկե, չէ՞ որ ի տարբերություն նախորդ աշխատասենյակային ղեկավարի, նորը փողոցում անձամբ ծաղիկներ ու գրքեր է նվիրում։ Հուզավառները նրան պաշտում են, բայց պետությունը դրանից ոչ մի օգուտ չունի։ Բոլորովին։

Ի՞նչ է անհրաժեշտ Նիկոլին, որպեսզի անցնի այն գիծը, որը բաժանում է պոպուլիստին պետական գործչից։ Մի քիչ իմաստնություն, շատ քիչ։ Օրինակ, այնպիսի պարզ բանի ըմբռնում, որ քանդելը դա կառուցել չէ։ Բոլոր առումներով։ Իշխանությունը վերցնելն ավելի հեշտ է, քան որակով կառավարելը, տաղավարներ քանդելն ավելի հեշտ է, քան նորերը կառուցելը, ավելի հեշտ է դատել նախկին ղեկավարին, քան հաղթանակներ տանել բոլոր ճակատներում, դառնալ օրենքի և արդարության օրինակ

Օպերային հարակից այդ նույն սրճարանները։ Դրանք քանդելու իմաստը հանգեցվում է նրան, թե ճիշտ չէր դրանք այդտեղ կառուցելը, վարձակալումը հատկացվել է խախտումներով, հաշվի չի առնվել հասարակայնության կարծիքը, և այդպես շարունակԴե ինչ։ Այդ դեպքում եկեք նաև Հյուսիսային պողոտան ավերենք, ուղարկենք գրողի ծոցը։ Չէ՞ որ այն նախագծելու և կառուցապատելու ժամանակ էլ խախտումներ են եղել։ Եվ հասարակական կարծիքն էլ առանձնապես չի ուսումնասիրվելՈւրեմն եկեք քանդենք։

Մենք պատերա՞զմ ենք շահել։ Փուչ բաներից եք խոսում։ Կարևորը դա չէ, այլ այն, որ պատերազմի ժամանակ ոտնահարվել են մարդու իրավունքները։ Ոտնահարվել են, այնպես չէ՞։ Դե ուրեմն, հաղթանակի հերն էլ անիծած։ Եկեք վերականգնե՛նք արդարությունը։ Վերադառնանք նախապատերազմյան իրավիճակին, իսկ մինչ այդ բանտ նստեցնենք բոլոր նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ բան վճռել են այդ պատերազմում. չէ՞ որ նրանք հաստատ հանդուրժողականության ու արդարության տիպարներ չեն եղել

Ասածներիս մեջ ինչ-որ բան այն չէ՞։ Բայց չէ՞ որ առայժմ ամեն ինչ շարժվում է այդ տրամաբանությամբ։ Ոչինչ չի կառուցվում, փոխարենը՝ ի՜նչ ոգևորությամբ է ավերվումՍրճարաններ, նախարարություններ, ռազմական ծրագրեր, կարգավորված կապերՉէ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում դեռ շատ բան կա ավերելու։ Շատ բան, որ ստեղծվել է նախկին «արյունոտ վարչակարգերի» կողմից։ Շատ են ոլորտները, որտեղ կարելի է գտնել և՛ խախտումներ, և՛ իրավունքների ոտնահարում։ Դա լայն դաշտ է պոպուլիստ քաղաքական գործիչների համար, լինի քաղաքապետ, թե վարչապետ։ Քանդիր , ինչքան սիրտդ ուզենա։

Բայց ե՞րբ եք դուք ինքներդ նախ ինչ-որ բան ստեղծելու, ինչպես ասում են, սկզբում քարը քարին դնելու, ասելու՝ ահա, սա մեր ձեռքի գործն է, և դրանից հետո միայն քանդելու այն, ինչ ձեզանից առաջ է ստեղծվել։ Չէ՞ որ միայն այդ ժամանակ է, որ հնարավորություն կստեղծվի լուծելու Ռանչպարի և համանման հարյուրավոր գյուղերի խնդիրները։ Իհարկե, դա ավելի դժվար է, քան ոտանավորներ գրելը, ճագարներ բազմացնելու մասին խորհուրդներ տալը (մեր հուշումն է վարչապետին) և բուլդոզերով պայքարելը հանուն կանաչապատման։

Այսօր դուք «գործ եք թխում» Քոչարյանի և գեներալների վրա, որոնք իրենց ավանդն են դրել հաղթանակով պսակված պատերազմում։ «Գործ եք թխում», որպեսզի բավարարեք ձեր պոպուլիզմով վարակված երկրպագուներին. Իբր՝ ահա՛, նախկին ամենազորները նստած են բանտում։ Դուք չեք հասկանում, որ տուրք տալով ձեր մանր փառամոլությանը, ընդ որում նենգափոխելով օրենքը, ինչի մասին վկայում են հայտնի հեռախոսազրույցների հայտնի գաղտնալսումները, դուք ոչ միայն շարունակում եք պառակտել հասարակությանը, այլև խաղում եք հօգուտ թշնամու։ Հենց նրա, որը ձգտում է ոչնչացնել մեզ բոլորիս, ինչի մասին հայտարարում է հրապարակավ։ Թշնամու, որը բազմիցս կրկնել է, թե Հաագայի դատարանին պետք է հանձնել Քոչարյանին և Ընկ.-ին։ Եվ հիմա դուք հեշտացնում եք նրա խնդիրը, որովհետև նա ամենուր միջազգային հարթակներից ճղավում է, թե տեսնո՞ւմ եք, որքան իրավացի էի ես, դրանք հանցագործներ ու արյունախումներ են, նույնիսկ Հայաստանում են արդեն գիտակցել

Մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, թե ինչու է թշնամին սկսել հազվադեպ կրակել։ Եվ ոչ միայն նրա համար, որ ժամանակ շահի ինժեներային ու ամրաշինական աշխատանքների համար։ Կա և ավելի կարևոր պատճառ, որի մասին իշխանական կառույցներում շատերը գիտեն, բայց չեն ցանկանում խոսել։ Նախկինում նա կրակում էր ավելի շատ անզոր չարությունից, իր օգտին ինչ-որ բան փոփոխելու անհնարինությունից, որպեսզի գոնե այդպես շանտաժի ենթարկի հայկական պետություններին, թուլացնի մարտական ոգին։ Հիմա կրակոցները քիչ են, որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում, միանգամայն ձեռնտու է մեր թշնամուն և կարիք չկա խանգարել։ Ձեռնտու է լիովին, քանի որ լիովին համապատասխանում է հայոց պետականությունը թուլացնելու նրա ծրագրերինԻնչո՞ւ փամփուշտ վատնել։Կուզե՞ք իմանալ, թե սահմաններում երբ կվերսկսվի ահագնացումը։ Այն ժամանակ, երբ թշնամին հանգի եզրակացության, որ Հայաստանում անցնում է պոպուլիստների ժամանակը և պետականամետները կրկին գլուխ են բարձրացնում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОРОЛЕВА АННА
      2022-01-26 13:59
      284

      Кого выбрать президентом Армении? А ведь, согласитесь, для Никола Пашиняна совсем нелегкая задача. Предложить кандидатуру, достойную этого поста и статуса, кандидатуру, которая действительно принесла бы пользу Армении, он себе позволить не может. Ведь это у него только на кепке написано «Духов». А так…

    • "ЕЛИЗАВЕТЫЧ" ПОКИДАЕТ ТОНУЩИЙ КОРАБЛЬ
      2022-01-24 13:16
      1675

      Что означает отставка "Елизаветыча"? Предупреждение общественности об очень серьезных вызовах, которые нас ожидают. Иначе он никогда бы не ушел, а продолжал бы спокойно сидеть в своем кресле без полномочий, как спокойно сидел, когда Никол нарушал Конституцию до войны, как спокойно сидел во время войны, как сидел спокойно, когда Никол спокойно сдавал позиции Армении после войны. А сейчас ушел. Какие более серьезные вызовы ждут Армению, чем те, через которые мы уже прошли?

    • ИЗ ЖИЗНИ РЮКЗАКОВ
      2022-01-22 13:01
      2195

      Несколько не связанных друг с другом эпизодов наших реалий последнего времени, которые как нельзя лучше характеризуют действующую власть. Эпизод первый: на заседании правительства премьер с гордостью рассказывает о том, как один гражданин, всю жизнь проработавший учителем, предпочел сменить профессию и стал патрульным-полицейским. Для Пашиняна это предмет гордости, показатель успешности деятельности созданной им патрульной службы.

    • ОТВЕТСТВЕННЫЙ И ВИНОВНЫЕ
      2022-01-20 13:44
      2433

      Вчерашние репортажи из парламента в очередной раз подчеркнули масштаб постигшей Армению катастрофы. Ведь Пашинян тысячу раз прав, когда говорит, что он - главный ответственный, но не единственный виновный. Вот только куда деть вину тех, кто привел к власти эту непонятную команду?






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ԱՊԱԳԱ ԿԱ». ՏԱՆԴԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
      2021-12-27 20:12
      334

      Արցախյան շարժման նորագույն պատմությունը սկսվել է 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել։ Փոխվել են Հայաստանի և Արցախի առաջնորդները։ Փոխվել են Ադրբեջանի առաջնորդները։ Փոխվել են միջնորդները։ Նախկին փորձագետներին փոխարինելու են եկել նորերը։ Բայց ողջ այդ ընթացքում ոչ ոք. ո՛չ հայկական կողմից, ո՛չ փորձագետներից (ինչպես անկախ, այնպես էլ կախյալ), և նույնիսկ ադրբեջանական կողմից որևէ մեկն այնքան ոգևորված չի համոզել, թե Հադրութն ու Շուշին պետք է ադրբեջանական լինեն, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ։

    • ՍՈՂԱՑՈՂ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԿՎԵԼ ՑԱՏԿԻ
      2021-12-08 19:19
      520

      Ալիևը մտադիր չէ դուրս բերել զորքերը Երբ Սոչիի հանդիպումից հետո, վկայակոչելով գյուղապետ Մարատ Պետրոսյանին, ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իբր՝ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասարի մերձակայքից, լրագրողները մեկնաբանության համար անմիջապես դիմեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

    • Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ
      2021-11-25 20:11
      821

      Վաղը Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվելու է անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Է՛լ ավելի ստույգ՝ հաղորդակցության ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացման «ճանապարհային քարտեզի» հարցերը։

    • ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ
      2021-11-24 16:55
      749

      Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։