Հարյուրավոր ռեստորանատերեր կհավաքվեն Երևանում
Հայաստանի տարբեր ծայրերից ավելի քան 250 ռեստորանատերեր կհավաքվեն Երևանում` Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողովին մասնակցելու համար, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։
Նրա կարծիքով` մասնակիցների թիվը ցույց է տալիս ոլորտի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ու առկա խնդիրները լուծելու ցանկությունը։
Միջոցառման շրջանակում կհաստատվի Ռեստորանների հայկական միության ղեկավար կազմը, որում ընդգրկվեն ոլորտի առավել ակտիվ մասնակիցները` մինչև 25 մարդ։
«Փաստացի կազմն արդեն որոշվել է, միջոցառման ժամանակ պաշտոնապես կհաստատվի և կներկայացվի», –ասաց Բարսեղյանը։
Նա նշեց, որ ղեկավար կազմը կանոնավոր հանդիպումներ է անցկացնելու և քննարկելու է առաջացող խնդիրները։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կստանան ոչ միայն քննարկելու խնդիրները, օրինակ` հարկերի հետ կապված հարցերը, հակածխախոտային օրինագիծը, այլև լուծումների սեփական տարբերակներ կառաջարկեն։
Բացի դրանից, նրանք կուսումնասիրեն բիզնեսի և պետության համագործակցության հնարավորություններն ու ուղիները։
Նշենք, որ Հայկական ռեստորանների միությունը ստեղծվել է 1.5 տարի առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-18 11:29
«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովն է անցկացնում, որտեղ հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները, տեղեկացնում է NEWS.am-ը: