Последние новости

Բըրբանք քաղաքում կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Կալիֆոռնիայի նահանգի Բըրբանք քաղաքում ապրիլի 16-ին կնշեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է Asbarez-ը։

Բըրբանք քաղաքի Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք կմատուցեն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին:

«Մենք կոչ ենք անում բոլոր տարիքի մարդկանց միավորել եւ աջակցել այս միջոցառումը», - ասել է Բըրբանքի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի բաժնի քարտուղար Քրիստինա Մկրտչյանը:

Բըրբանք քաղաքի Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նպաստում է տարածաշրջանում հայ-ամերիկյան համայնքի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական իրավունքների զարգացմանը եւ նպաստում է սփյուռքի մասնակցության ընդլայնմանը տարբեր բնագավառներում, նաեւ պետական քաղաքականության մակարդակով, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ