Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի լիիրավ անդամ է դարձել այսօր՝ ապրիլի 10–ին, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, տեղեկացնում է News.am-ը։ ՀՀԿ–ի տարածած բանաձևի տեքստը ներկայացնում ենք ստորև։
•Ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 1968 թ. նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Միավորված ազգերի կոնվենցիայով, 1966 թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազգային փաստաթղթերով;
•Հաշվի առնելով, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ ընդգծել է այդ հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակցության կարևորությունը;
•Հաշվի առնելով Օսմանյան կայսրության ռազմական դատարանների 1919-1921 թթ. դատավճիռները `«օրենքի և մարդկության դեմ» այդ ծանր հանցագործության մասին` որպես փաստի իրավական գնահատական;
•Գնահատելով 1915 թ. մայիսի 24-ի դաշնակից պետությունների համատեղ հայտարարությունը`պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունը որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք» սահմանելով և ընդգծելով Օսմանյան իշխանություններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի դերն ու նշանակությունը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշումը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում;
• Վկայակոչելով Հայոց ցեղասպանության և եվրոպական արժեքների մասին ԵԺԿ-ի 2015 թ. մարտի 3-ի բանաձևը;
• Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները;
• Հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների անմեղ զոհերի իշատակին;
• Ընդգծելով, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխարգելոմը և արդյունավետ պատժամիջոցները պետք է լինեն միջազգային հանրության հիմնական առաջնահերթությունների շարքում
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարում է հետևյալը.
• Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես այդ հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ գործելու քաջալերանք;
•Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և բոլոր նահատակների ու փրկված հերոսների, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք;
• Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում;
• Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը լիովին հարգել և կատարել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում;
• Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի բոլոր մարդկանց, անկախ նրանց էթնիկ ծագման և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով;
• Մենք աջակցում ենք թուրքական քաղաքացիական հասարակության այն հատվածներին, ովքեր այսօր համարձակվում են խոսել իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ: Մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման համար ելակետ կծառայի:
Հետևապես, մենք հրավիրում ենք Թուրքիայի կառավարությանը`իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել հետևյալ միջոցները.
• Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ ոգեկոչելով մարդկության դեմ այդ ահավոր հանցագործության զոհերին;
•Ապահովել տեսլական և իրականացնել իրապես ժողովրդավար Թուրքիային հարիր գործողությունների ծրագիր, ներառյալ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների, պետության, հասարակության շրջանում և կրթական հաստատություններում Ցեղասպանությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծում, ինչպես նաև կրոնական և այլ մշակութային օբյեկտների վերանորոգում և դրանց վերադարձը հայկական և այլ համապատասխան համայնքներին;
• Սկիզբ դնել հայկական ազգային ժառանգության երկար սպասված տոնին`հիմնված հայ-թուրքական հարաբերությունների լիովին կարգավորման վրա՝ խարսխված պատմության հանձնառնությամբ, բոլոր չլուծված հարցերի խաղաղ կարգավորմամբ»,– ասվում է բանաձևում:
Վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով մարդկային ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է աշխարհում;
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.
-
2024-05-17 09:28
Власти Словакии в четверг предъявили мужчине обвинение в попытке покушения на премьер-министра страны Роберта Фицо, заявив, что он действовал в одиночку, передает АР.
-
2024-05-17 09:22
Если вы посмотрите хронологию событий после 2018 года, вы поймете, кто сдал Арцах. Об этом сегодня, 16 мая, в беседе с журналистами во дворе церкви Сурб Анна заявил бывший секретарь Совета безопасности Арцаха Виталий Баласанян.
-
2024-05-17 09:20
В результате делимитации армяно-азербайджанской границы, проводимой в Тавушской области, село Киранц теряет не 2, а, как минимум, 7 домов. Кроме того, Азербайджану отходят почти 16 га земли, которые должны были остаться на армянской территории даже по пресловутой карте Генштаба СССР 1976 года. Об этом Sputnik Армения сообщил житель села Киранц Андраник Назарян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: