Նազելի Բաղդասարյան. «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է
Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ գերակա շահ է հայտարարել արգելոցի պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող մի շարք շենքերի նկատմամբ, ու դրանք անժամկետ հանձնվել են ինչ-որ անձանց:
Պատգամավորը հայտնեց, որ Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ է տրվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Սև բերդ ամրոցը գտնվում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: Իսկ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի գոյությունը վտանգված է, քանի որ մուտքը մասնավորեցվել է ինչ-որ մասնավոր ընկերության:
«Կումայրի արգելոցի տարածքում այսօր շինարարություն է ընթանում, վեր է խոյանում մի հյուրանոցային համալիր, որն իր տեսքով ոչ մի աղերս չունի Գյումրու պատմաճարտարապետական միջավայրի հետ, և այս ամենը անտեսվում է»,- հայտարարեց պատգամավորը` կոչ անելով քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին ու մշակույթի նախարարին ուշադրություն դարձնել իր բարձրաձայնած փաստերին:
Բաղդասարյանն առաջարկեց նաև ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Գյումրիում կատարված սեփականաշնորհման գործընթացի որոշ փաստեր ուսումնասիրելու համար:
2017-ին մշակվեց և կյանքի կոչվեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, սկսվեցին որոշ շենքերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախատեսված էին քաղաքի պատմական կենտրոնում ստեղծել արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կոչել տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար ստեղծել հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-13 15:40
2019թ․-ի առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ․ առաջին կիսամյակը։
-
2019-03-25 16:30
Կառավարությունը որոշել է խորհրդարան ուղարկել օրինագիծ, որպեսզի ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ նշվի որպես Քաղաքացու օր։ Հասկանալի է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատվին։ Ամեն ինչ տրամաբանական է, «հաց և թամաշա» տրամաբանության շրջանականերում։ Եվ եթե «հացի» խնդրում առաջընթաց ապահովել չես կարող, ապա պետք է շեշտը դնել «թամաշայի» վրա։