ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:
Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընթացիկ տարում, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում Հասոյանների ընտանիքի համար տուն կկառուցվի:
«Մենք սկսում ենք 2019 թվականի՝ բնակարանաշինության ծրագիրը: Ուրախ եմ, որ այս գործընթացը շարունակվող է: Ոտքի կանգնող ամեն ընտանիքի հաջողություն մեր հաղթանակն է: Մի առիթով, այս ընտանիքներին համեմատել եմ քարը ճեղքող ծառի հետ, որը չի կոտրվում: Նրանց կողքին ճիշտ ժամանակին հայտնվելը հաճախ կարևոր ու մեծ փոփոխություն է բերում նրանց կյանք: Հպարտ եմ՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ տարիների գործընկերության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ծրագրի շարունակականությունը բազում ընտանիքների համար երկար սպասված հույսերի իրականացումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ hամագործակցության շնորհիվ բազում ընտանիքներ են գտել իրենց երջանկությունը: Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավումը նրանց կյանքի որակական փոփոխության երաշխիքն է: Շնորհակալ ենք այս համագործակցության համար»,- ասել է « Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 10:43
Каждое время выдвигает своих героев – подлинных и мнимых. Современники не всегда умеют их различить, и это оборачивается чувствительными потерями. Тем более что подлинные герои очень часто не любят, не умеют расписывать свои заслуги. Об этом скупо говорит их биография. К числу таких принадлежит подполковник Мартин Багдасарян, недавно отметивший 80-летие.
-
2024-04-17 17:52
«Сегодня в 7 часов вечера я пойду к Шенгавитскому суду, где будет рассматриваться вопрос ареста Самвела Варданяна. По сути, Самвела мало того что подло избили, так еще и хотят засадить его по обвинению в разжигании ненависти», - написал на своей странице в Фейсбук эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2024-04-17 17:48
Политолог Карен Игитян пишет на своей странице в Фейсбук:
-
2024-04-17 13:13
Полицейские, которые, замаскировавшись, допустили истязания находящегося под их надзором молодого человека, попытаются оправдаться и извиниться перед народом, но клеймо на репутации армянского полицейского останется, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак ЗАКАРЯН, пожелав служителям правопорядка хоть немного подумать о завтрашнем дне.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: