Փաշինյանը գնում է Չինաստան
Նոր իշխանությունները ոչ բավարար են ներգրավված այս նախագծում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մայիսի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու երկիրը «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովին ամենաբարձր մակարդակով չի մասնակցել։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, որտեղ ծրագրվում է հանդիպում երկրի նախագահի, փոխվարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ։ «Այս հանդիպումները կօգտագործվեն, որպեսզի բացթողումները լրացվեն»,- վստահեցրել է նա։
Վարչապետը նկատել է, որ Զարգացման ասիական բանկի հետ համագործակցությունը նույնպես կապված է համագործակցության մակարդակի հետ, այդ թվում Չինաստանի։ «Մենք «Հյուսիս-Հարավ» նախագիծը դիտարկում ենք ոչ միայն որպես ներհայկական նախագիծ, այլև որպես տարածաշրջանային նախագիծ։ Դա շատ կարևոր է դրա իրականացման արդյունավետության տեսակետից։ Այդ իմաստով «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը կարևոր նշանակություն ունի»,- ամփոփել է նա, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ ապրիլի 25-27-ը Պեկինում անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովը։ Դրան մասնակցել են պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ, որոնց թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 20:58
Утверждения о том, что церковь не платит налоги, мягко говоря, являются ложью, сказал Sputnik Армения глава канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-21 20:57
Армянская сторона уступает в рамках процесса делимитации в Тавушской области 24 позиции. Об этом сообщил политолог Грант Микалеян после встречи представителей экспертного сообщества с лидером движения "Тавуш во имя Родины" Багратом Галстаняном, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:41
Председатели армянского и украинского парламентов Ален Симонян и Руслан Стефанчук обсудили безопасность на Южном Кавказе и Украине, говорится в сообщении Национального Собрания Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:38
Премьер-министр Армении Никол Пашинян назначил Армана Бошяна заместителем главы Службы внешней разведки. Соответствующий приказ опубликован на сайте правительства Армении, передает Sputnik Армения.