Последние новости

Անուշ Հարությունյան. Ձկան մեջ մկնդեղի մասին հայտարարությունը անհասկանալի է

Ռուսական կողմն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանից երկու ընկերությունների կողմից ներկրված ձկներում մկնդեղի ավելցուկ կա։ Թե ինչ է արվել ձկան այդ խմբաքանակի հետ ռուսական կողմը չի տեղեկացրել։

Ստացվում է, ռուսական պետական մարմնի աշխատանքի արդյունքում ռուսաստանցիները չեն ուտի վնասակար սնունդը։ Իսկ հայաստանցինե՞րը։ Տեղեկանալու համար, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել իրավասու մարմինը, Panorama.am-ը դիմեց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Այստեղ զարմացած են։

«Մեր մոնիթորինգների ժամանակ հենց այդ ցուցանիշով փորձաքննություն արվում է, որևէ անգամ խախտում չի հայտնաբերվել։ Թե որտեղից է ռուսական կողմն այն հայտնաբերել, անհասկանալի է»,-ասաց Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով, խախտում հայտնաբերելու դեպքերում ռուսական կողմը պարտավոր է նամակով տեղեկացնել տեսչական մարմնին հայտնաբերածի մասին։

«Սակայն որևէ նամակ չենք ստացել: Միայն հրապարակել են կայքում: Սպասում ենք»,-ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի հրապարակումը եղել է ինն օր առաջ։ Ըստ հրապարակված տեղեկատվության, Հայաստանից, Չինաստանից, Ղազախստանից Ռուսաստան արտահանված կենդանական մթերքում հայտնաբերվել են ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանություններ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանից ձուկ արտահանող երկու ընկերություններին՝ PROTEIN ARMAN JONOUB CO և «Ֆիշ-կա» ընկերություններին։

Նշվում է, որ այս կապակցությամբ իրականացվում է ուժեղացված լաբորատոր վերահսկողություն։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԱՐԵՆԱՅԻՆ... ՎՏԱՆԳ, կամ՝ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
      2021-09-06 19:14

      Օրերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն» հերթական զեկույցը այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ, որից պարզ է դառնում, որ պարենային անվտանգության կամ սննդամթերքով ինքնապահովվածության մակարդակը Փաշինյանի կառավարման ընթացքում լրջորեն զիջել է դիրքերը:

    • ՆՐԱՆՔ ԴԵՌ ԾԱՐԱՎԻ ԵՆ ԱՐՅԱՆ, ԻՍԿ ՄԵԶ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ՖԱԼՍՏԱ՞ՐՏԸ
      2021-01-15 21:54

      Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։ Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։

    • Դավիթ Պիպոյան․ Սննդամթերքի անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է վատանալ
      2019-09-05 15:39

      Իրավիճակը սննդամթերքի անվտանգության հետ կապված ոչ միայն չի լավանում, այլև շարունակում է վատանալ։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդային շղթաների ռիսկերի գնահատման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

    • Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է
      2019-04-16 11:53

      Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրդեհից տուժած Աստվածամոր տաճարը վերականգնվելու է: