Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ SME BANKING CLUB-Ի «CAUCASUS’19» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:

«Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%: Նույն ժամանակահատվածում սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ վարկերի պորտֆելում կազմել է 89%, իսկ քանակը` 94%», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկի մամուլի ծառայությունը հիշեցնում է նաև, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ