Последние новости

Փաստաբան․ Վճռաբեկ դատարանը չի ընդունի կամ կմերժի բողոքը

«Գլխավոր դատախազությունը կարող է վերաքննության կարգով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը չունի իրավասություն գնահատելու՝ արդյո՞ք հիմնավոր է Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա կարծիքով բողոքի դեպքում Վերաքննիչը կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ ընդունելու դեպքում այն կմերժի:

Մինչդեռ, երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելն իրավաչափ է, և առաջիկայում պատրաստվում են այդ քայլին դիմել:

Դատախազությունը հղում է անում Քրեական դատավարության օրենսգրքի 376 պրիմ մեկ հոդվածը, որի համաձայն, առաջին ատյանի դատարանի գործով վարույթը կասեցնելու որոշումները ևս վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ